▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք Ուկրաինայի համար Երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսելու

Ինձ համար ակնհայտ է, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրոպան, ոչ ՆԱՏՕ-ն ոչ էլ որևէ ուժ Ռուսաստանի վրա մատ թափ տալուց, Ռուսաստանի վրա որևէ էական ազդեցություն չունեցող սանկցիաներ կիրառելուց և Ուկրաինային ցավակցական խոսքեր ասելուց այն կողմ չեն անցնելու, ոչ մեկ չի գնալու Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ պատերազմ մղի, Երրորդ համաշխարհային պատերազմ սկսի: 
Ուստի Ուկրաինայի նոր իշխանություններին մնում է համակերպվել կայացած փաստի հետ, և Ռուսաստանին սիրաշահելով փորձի Ղրիմում վերահաստատի Կիևի իշխանությունը, հակառակ դեպքում, եթե պատերազմ սկսի Ուկրաինան ոչ միայն Ղրիմը անվերադարձ կկորցնի, այլև երկրի ողջ արևելյան հատվածը ներառյալ Օդեսան` զրկվելով մուտքից դեպի ծով:

 

Կարեն Թովմասյան


Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը դիմում էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության խորհուրդ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործելու համար և ռուսական զորքերն արդեն Ղրիմում են: Պաշտոնական Մոսկվայի այս կտրուկ քայլն արժանացել է Արևմուտքի քննադատությանն ու կոծտ արձագանքին:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more