▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր արագաչափեր. վճարելով ամսական 2700 դրամ կարող եք ամառվա շոգին կանգնել և հանգստանալ ծառի հովին

Ուշադրություն «Անվտանգության երազ» հայերենով Սեքյուրիթի Դրիիմ կազմակերպությունը հայտարարում է նոր ազգանվեր ներդրման մասին: Արդեն ներկրվել էն հատուկ տեսակի արագաչափեր, որ կտեղադրվեն Երևանի բանուկ մայթերի վրա` թույլատրված քայլելու արագությունը խախտող հետնիոտների հայտնաբերելու և վարչական տուժի ենթարկելու համար:

Կրկին ուզում ենք հիշեցնել, որ սա արվում է ի օգուտ մեր ժողովրդի, որպեսզի խուսափենք մայթերին ավելորդ բախումներից գլխուղեղային վնասվածքներից և դրանից բխող մնացած տհաճ հետևանքներից... Խնդրում ենք լինել հանդուրժող և խուսափել ՀՀ մայթերին թույլատրված քայլելու արագությունը գերազանցելուց: Եվս մեկ ուրախալի լուր, մեր քաղաքացիներին ամառվա տապին ծառի հովի տակ պատսպարվելու հավասար իրավունք ընձեռնելու մասին:

Այսուհետ Երևանի կենտրոնի բոլոր ծառերի շուրջը կանաչ կետագծում կկատարվի` ծառի հովի տարածման մակերեսի պարագծով: Վճարելով ամսական ընդհամենը 2700 դրամ դուք կարող եք ամառվա շոգին կանգնել, հանգստանալ ծառի հովին, որքան որ ցանկանում եք:

Երեկոյան արևը մայր մտնելուց հետո ծառերի տակ կանգնելը անվճար է: Սահմանված գումարը չվճարելու և ծառի հովից օգտվելու համար սահմանվում է 5000 դրամ տուգանք: Յուրաքանչյուր քաղաքացի օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ ծառի տակ 45 վայրկյան անվճար կանգնելու իր իրավունքից: 46-րդ վայրկյանից սկսած կկիրառվի ՀՀ օրենսգրքի 2968 հոդվածի 874 մասի Ա կետի սահմանած` անօրինաբար ՀՀ ծառերի հովից օգտվելու համար նախատեսված վարչական տուժը:

Այս երկու ուրախ լուրով էլ ավարտում ենք մեր այսօրվա լուրերի թողարկումը, մաղթում ենք ձեզ բարի օր` թող վաղվա օրը նույնպես սկսվի նման բարի լուրերով...

Արշակ Զաքարյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more