▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոնթեի ամենակեղտոտ բառը «էշն» էր

Մոնթեի մարտական ընկերները պատմում են, որ նրա ամենակեղտոտ բառը «Էշն» էր։ Բարկանալուց նա հենց այդ բառն էր կիրառում:

Մի անգամ Մոնթեին տեղեկություն են տալիս, որ թշնամական մի տանկ կա մոտակայքում: Մոթեն անմիջապես հայկական տանկ է ուղարկում վերջինիս ընդառաջ, պարզելու, թե ինչն ինչոց է եւ, եթե հնարավոր է, տանկը գրավելու:

Մերոնք գնում են ու ինչպես է լինում, կրակում են թշնամու տանկին, շարքից հանում այն: Ասում են, հրամանատարի բարկությանը չափ ու սահման չի լինում, քանի որ տանկը վերցնելու փոխարեն անիմաստ ոչնչացրել էին այն: Նա հայկական տանկից դուրս է կանչում անձնակազմին ու հարցնում՝

- Դուն ո՞վ ես, քեզ ո՞վ իրավունք տվեց կրակելու։

Մարդն ասում է՝

- Ես հրամանատարն եմ։

- Դուն հրամանատար չես, դուն էշ ես,-հետեւում է Մոնթեի պատասխանը։ Հետո հարցնում է մյուս զինվորին.

- Դո՞ւն ով ես։

- Ես հրաձիգն եմ։

- Դուն հրաձիգ չես, դուն ալ ես Էշ։

Հետո Մոնթեն նույն հարցը տալիս է երրորդ զինվորին, ով տանկի մեխանիկ-վարորդն էր, եւ ի զարմանս բոլորի հնչում է նման մի պատասխան՝ ես էշ եմ։

Որոշ ժամանակ բոլորն անակնկալ պատասխանից քար են կտրում, իսկ հետո լսվում է Մոնթեի ձայնը.

- Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։ 

Վրեժ Հովսեփյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more