Գաղտնիք չէ, որ իշխանական վերնախավում կա երկու խմբավորում. տարեց ՀՀԿ-ականները՝ օլիգարխների հետ միասին և երիտասարդ-բարեփոխիչները: Այս վերջինները, որոնց թվում էր նաև Տիգրան Սարգսյանը, հնարավորության սահմաններում փորձում էին վերացնել բյուրոկրատական քաշքշուկները, կոռուպցիայի համատարած դրսևորումները /նայեք ձեր շուրջը և ինքներդ կնկատեք, որ մանր կաշառքի որոշ վայրեր վերացել են, քաղաքացիների սպասարկումը որոշ կառուցներում դյուրինացել է/:
Առաջին խմբավորումը սուր հակադրության մեջ էր բարեփոխիչների հանդեպ. նախ բարեփոխիչների քայլերը տնտեսապես վնասում էին իրենց, և հետո կար իշխանական bուրգի գագաթին սեփական տեղը պահպանելու խնդիր:
Եվ այս առաջին խումբը ստվերային կերպով կազմակերպում էր երկրորդի վարկաբեկումը հանրության մոտ որոշ ԶԼՄ-ների միջոցով: Հիմնական թիրախը Տիգրան Սարգսյանն էր:
Այն, որ վարչապետի հրաժարականի ակտիվ պահանջատեր էր նաև ԲՀԿ-ն, շա՜՜տ բան է ասում այս առումով:
Ընդդիմադիր մյուս երեք ուժերը, եթե անգամ անկեղծորեն էին հանդես գալիս կառավարության հրաժարակի պահանջով, միևնույնն է, ստացվում էր, որ գործում էին ի շատ օլիգարխների խմբավորման:
Եվ ահա կոլեկտիվ ջանքերով հասանք կառավարության հրաժարականին, ցնծացինք, չհասկանալով, որ վերացրինք մեր կյանքի գոնե կիսամանր հարցերում բարեփոխման հնարավորությունը և ապահովեցինք տարեց ՀՀԿ-ականների ու օլիգարխների ալյանսի տրիումֆը:
Մնաք բարով, բարեփոխումներ...
Մնաք բարով, բարեփոխումներ, կամ ինչպես պայքարողները հերթական անգամ վնասեցին իրենք իրենց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


