Իմ ամենակարճ պատմավեպը, որը գրեցի երեկ, պատերազմի մասին էր, եւ այն ես վերնագրեցի սիրիացի երեքամյա Հրեշտակի վերջին խոսքով, որն ասել էր մահվանից առաջ.«Ես բողոքելու եմ ձեզանից, ամեն ինչ պատմելու եմ Աստծուն»: Ավելին պետք չէր ավելացնել:
Աշխարհում ամենակարճ բանաստեղծության մրցույթում հաղթեց հնգամյա մի ճապոնացի, որը գրել էր. «Ես ամեն օր փակում եմ Աշխարհն իմ կոպերի տակ»: Ավելին որեւէ մեծ չի ասել:
Մեկ այլ Հրեշտակ, որն ապրում է Հայաստանում, տաս տարեկան է, գրել էր. «Իմ հոգու պարտեզում խաղալիքներ կան կախված, ու երբ կոտրում են, ես ծերանում եմ»: Ավելին որեւէ մեծ չի ասել:
Ինչ խորությամբ են զգում երեխաները, որոնք իմ կողքին ապրող Հրեշտակներ են: Ամեն մի նման տողից, ամեն նման մի զգացողությունից հետո մտածում եմ. մի սպանեք Հրեշտակներին, ցավ մի պատճառեք Հրեշտակներին...թողեք, որ ապրեն Հրեշտակները մեր կողքին, մի լքեք նրանց...Նրանք կարող են ամեն ինչ պատմել Աստծուն:
ԲԱՐԻ ԱՌԱՎՈՏ
Մի' սպանեք Հրեշտակներին, ցավ մի' պատճառեք
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


