Կառավարության գործունեությունը գնահատվում է գործերով: Երբ ձեռքբերումները նկատելի են, ապա հաջողությունների մի մասը բացատրվում է ծրագրային հիմնադրույթներում արտացոլվող կառավարության ռազմավարական և մարտավարական մոտեցումներով: Այդպես ժամանակին փառաբանվել է Մարշալի պլանը, որի շնորհիվ 2-րդ աշխարհամարտից հետո Գերմանիան հառնեց մոխիրներից: Այդպես մատնացույց են անում Սինգապուրը և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնց սրընթաց զարգացումները պայմանավորվում են ճշմարիտ սկզբունքներով և արդյունավետ կառավարմամբ: Ասում են, թե կոռեկտ չէ Հայաստանը համեմատել տնտեսական հրաշքներ գործած երկրների հետ, թե Երևանը չի կարող դառնալ Բեռլին, Աբու Դաբի կամ Սինգապուր: Սակայն պետք է հիշել, որ 2-րդ աշխարհամարտից հետո Գերմանիան ավերակ էր, իսկ գերմանացիները` ստորացված, Միացյալ Էմիրություններն ու Սինգապուրը 40-45 տարի առաջ անխնա շահագործվող գաղութներ էին: Եվ ոչ ոք չէր հավատում, որ այդ երկրները կարող են պետություն դառնալ, առավել ևս՝ զարգացած տնտեսությամբ: Զարգացման այս բացառիկ օրինակներն ունեն մեկ պարադոքսալ ընդհանրություն: Այդ երկրների զարգացման ծրագրերը կազմելիս արհամարվել են իրողությունները: Այսինքն՝ կազմել են առաջին հայացքից անհավատալի, անհավանական, ինչ-որ առումով ծիծաղելի ծրագրեր, որտեղ հաշվի չեն առնվել սոցիալ-հոգեբանական վախերը, սոցիալական հականորմերը, դարն ապրած ավանդույթները և այլն: Մեր քաղաքացիների շրջանում արմատավորված հականորմերը կասկածի տեղիք են տալիս, թե մեր երկրում զարգացման ծրագրեր չեն կարող իրականացվել, որովհետև խնամի-ծանոթ-բարեկամությունն ու զոռբայությունը առաջընթացի անհրաժեշտ պայմաններն են, իսկ շքեղ ավտոմեքենա վարելը՝ չինովնիկի պարծենալու բան: Սակայն, նույնիսկ Հայաստանի պարագայում տեսականորեն կարելի է կազմել այս իրողություններն արհամարող զարգացման ծրագիր:
Մեր երկրում խնամի-ծանոթ-բարեկամությունն ու զոռբայությունն առաջընթացի անհրաժեշտ պայմաններն են
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


