▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք օր օրի մեզ թալանողների ձեռքում խամաճիկի ենք վերածվում

Մեզ թողնեն առավոտից իրիկուն կասենք` մենք ժողովրդի մի մասնիկն ենք և մեզ հաղթել հնարավոր չէ, այն ինչ...
Այն ինչ մենք ամեն մեկս իրականում այնքան թույլ և «ճղճիմ» ենք, որ չենք կարողանում մեզ թալանողների դեմն առնել:
Այն ինչ մենք այնքան անզոր ենք, որ մեզ թալանողները լվլվում են, իսկ մենք անճարությունից նրանց փողերն ենք հաշվում, փոխարենը պահանջենք որպեսզի այդ փողերը վերադառնան բյուջե, այնտեղ որտեղից թալանվել են:
Այն ինչ մենք այնքան հուսալքված վիճակում ենք գտնվում, որ մեր մատաղ սերունդը, մեզ արդար ճանապարհով ապրողներին համարում է անհաջողակներ, իսկ «շուն շան որդի թալանչիներին» կայացածներ...
Այն ինչ մենք օր օրի մեզ թալանողների ձեռքում խամաճիկի ենք վերածվում:
Հ.Գ-Մենք այս վիճակում ժողովրդի մասնիկ իրավունք չունենք կոչվելու, քանի որ ժողովուրդ գաղափարը վեհ գաղափար է...

Կարեն Թումանյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more