▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ միլիոն դոլար՝ Տիգրան Մուկուչյանին

Այսօր, ՀՀ կառավարությունում, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ստորագրեցին համաձայնագիր՝ պաշտոնապես հայտարարելով ընտրությունները կազմակերպող մարմինների երկարաժամկետ կարողությունների զարգացմանը միտված ծրագրի մեկնարկը։ Միաժամանակ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և պրն․Մարիյասինը ստորագրեցին Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող (մեկ միլիոն ԱՄՆ դոլար) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն – 2» (ՀԸԳԱ-2) ծրագրային փաստաթուղթը։

 



Հիմնվելով 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության (Եվրոպական միություն, Գերմանիա, Միացյալ Թագավորություն և Շվեդիա) և ՀՀ կառավարության աջակցության վրա, ՀԸԳԱ-2 ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները՝ վերջինիս կառուցվածքի և պլանավորման գործընթացների արդիականացման, ռեսուրսների վերակազմակերպման, ներքին ընթացակարգերի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների բարելավման միջոցով։

 

Ծրագիրը, ի լրումն այլ գործառույթների, կաջակցի էլեկտրոնային ուսուցման հարթակի ընդլայնմանը, Միջազգային ընտրական տեխնոլոգիաների համաժողովի միջոցով կներկայացնի Հայաստանի փորձը տարածաշրջանում և դրանից դուրս, կնպաստի ընտրական հանձնաժողովների տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորմանը։

ՀԸԳԱ-2-ը համակարգելու է իր գործողություններն այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աջակցություն կտրամադրեն ընտրական գործընթացներին ծրագրի շրջանակներից դուրս։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more