|
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կառավարող ուժի ներկայացուցիչը հարց է տալիս խորհրդարանի Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուին, որին ներկայացրել է Ուժեղ Հայաստան ֆրակցիան։ Հարցը հետևյալն է՝ Արցախը Ադրբեջանի մաս է, թե՞ ոչ։ Ամբողջ հարցն այն է, որ Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն, որին ներկայացրել է Ուժեղ Հայաստան ֆրակցիան՝ ծնունդով արցախցի է։ Այստեղ հարցն ունի երկու էական կողմ՝ բարոյական, մարդկային, և քաղաքական։ Մարդկային ինչ որակների կրող պետք է լինել, որ թեկուզ քաղաքական նպատակով այդպիսի հարց տալ մարդու, որը ծնունդով Արցախից է, որի արմատները Արցախում են, որը տեղահանվել է այն քաղաքականության հետևանքով, որ վարել է հարց տվողի ներկայացրած քաղաքական ուժը։ Հարցի մյուս կողմը՝ քաղաքականը, սպասարկում է առավելապես այն շահը, որ ունի Ադրբեջանը՝ ոչ միայն օրակարգից հանել Արցախի հարցը, այլ ըստ էության նաև անել արմատախիլ։ Պատկերացնում, գիտակցո՞ւմ է դրա քաղաքական համատեքստը այն մարդը, որ տալիս է հարցը։ Չգիտեմ, թե կասկածել չեմ կարող, թե չեմ կարող պնդել։ Բայց, կարող եմ ասել, որ այդօրինակ հարցադրումները այլ բան չեն, քան Ադրբեջանի համար այդ խնդրի լուծման ծառայություն։ Կրկնեմ, ոչ թե պարզապես օրկարգից հանելու առումով՝ Ադրբեջանի համար այդ հարցը արդեն լուծվել է, այլ իբրև քաղաքական հարց արմատախիլ անելու, որ հանկարծ որևէ կերպ չտա նոր շիվ։ Դա ինչպես հայտնի է ներկայացվում է իբրև խաղաղության գրավական։ Իրականությունը բացարձակապես այդպիսին չէ։ Եթե խաղաղության խոչընդոտ լիներ Արցախը, ապա հայ–ադրբեջանական թեման փակված էր վաղուց։ Մինչդեռ այն ոչ միայն չի փակված, այլ Ադրբեջանը Արցախը հանելով օրակարգից՝ օրակարգը լցնում է իր պահանջներով»: Հիշեցնենք՝ դիմելով «Ուժեղ Հայաստան»-ից Արեգա Հովսեփյանին, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը հարցրել էր. «Ինչպե՞ս եք վերաբերվում 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը»: Դիտեք նաև՝ |
«Մարդկային ինչ որակների կրող պետք է լինել, որ այդպիսի հարց տալ մարդու, ով ծնունդով Արցախից է». Հակոբ Բադալյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


