▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանին դուրս են գրել «Նաիրի» բժշկական կենտրոնից

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին դուրս են գրել «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։ «Մանվել Գրիգորյանին դուրս են գրել շաբաթ օրը` մարտի 2-ին։ Այլ մանրամասներ չգիտեմ, քանի որ քաղաքում չեմ»,-ասել է Գնունին։

 

 

 

 

 

Բժիշկների կոնսիլիումը որոշում էր կայացրել ստացիոնար պայմաններում նախկին պատգամավորի բուժումը շարունակելու անհրաժեշտության մասին։  

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանըն էլ Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ դուրս է գրվել, ինչն արդարացված չի համարում: «Այն աջակցությունը, որն ստանում էր հիվանդանոցում, բնականաբար, մեկուսարանում չի կարող ստանալ, դրանով պայմանավորված իրեն վատ է զգում»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Փաստաբանը նշել է, որ եթե նախկինում պարզապես ասում էին, որ Մանվել Գրիգորյանի շաքարը բարձրացել է, ինսուլինի կախվածությունը անխուսափելի է դարձել, հիմա արդեն մահ պատճառելու միտում է նկատվում, և ուրիշ պայմաններում կալանքի տակ չի գտնվի այդ մարդը:

«Հիվանդանոցում գտնվելը պարզապես իր ապրելու շանսն էր, որից զրկել են՝ հիվանդանոցից դուրս գրելով: Սա նպատակաուղղված միտումնավոր գործողություններ էին, որոնք նրա կյանքը փրկելու ուղղությամբ արված քայլը կանխեցին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: 

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը

Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more