▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով. դրանցից 40-ը կվերադարձվի համայնքին. ՀՔԾ պետ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՔԾ կազմավորման օրվան նվիրված միջոցառման ժամանակ  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն եւ 70-ից ավելի խուզարկություն։

 

 

 

 

 

 

«Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերված անշարժ գույքի փաստաթղթերին, ապա պարզվել է՝ դրանց մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին»,- ասաց նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սասուն Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ այս գործով գրություններ է ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more