Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝
«Պատմության դասերի մասին. անսպասելի զուգահեռ» գրառմամբ։ Տեսանյութում ծիտը փորձում է դուրս գալ փակ պատուհանից․ «Արդեն 7-8 ժամ թռնում, բախվում է ապակուն։ Ինչքան էլ այդ գործողությունը շարունակի՝ չի կարողանալու դուրս գալ։ Մինչդեռ իրականությունն այն է, որ հարևանությամբ կա բաց դուռ, որով կարելի է դուրս գալ և մեր ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ ինքը հրաժարվի անընդհատ ապակուն բախվելու տրամաբանությունից և ընտրի ուրիշ ճանապարհ։ Ըստ էության, սա այն է, ինչ պետք է իմանալ մեր պատմության մասին»,- նշել է Փաշինյանը։


