▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրադրամներ` ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց

Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր «ամոթանքի ակցիա» է նախաձեռնել ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց:


«Դեմ ենք մեր փողերի արտագաղթելուն», «Մենք ենք տերը մեր աշխատավարձերի» պաստառներով նրանք այս պահին նախարարության դիմաց են:

Նշենք, որ  Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը փորձեց համոզել, որ կուտակային կենսաթոշակների մասին իրենց դիրքորոշումները սուբյեկտիվ են, սակայն նրանք սուլում են և պահանջում, որպեսզի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գա և բացատրություններ տա:

Ցույցի մասնակիցները նաև մանրադրամներ նետեցին  ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more