▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Արտաշես Ալեքսանյանը

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Արտաշես Ալեքսանյանը։ Իմ իմանալով՝ սիրտը կտոր-կտոր էր լինում Հայաստանում կատարվող իրադարձություններից։ Այլ կերպ չէր կարող լինել։ Նժդեհի կերպարը մարմնավորողը չէր կարող անմասն մնալ Նժդեհից։ Էդ դանակը իմ սրտին էլ է հասել։ Նեռը առաջին հերթին տանում է իր թշնամիներին և հատկապես նիկոլի երդվյալ ընդդիմությանը։ Հերթս կամաց-կամաց առաջ ա ընկնում...
Լավագույն տղերքը հեռանում են....
Մի պատմվածք ունեմ.
Ամուսնուն կորցրած Սիրան անունով հարսը անխնա իրեն տալիս է արտաամուսնական կյանքի` հաշիվ չտալով ոչ իր ընտանիքի անդամներին և ոչ էլ շրջապատի արգահատելի վերաբերմունքին։ Բանը հասնում է էնտեղ, որ մանկահասակ երեխաներին թողնելով երկու աչքից կույր կեսուրի խնամքին` նոր ամուսնական առագաստ է կազմում պատահած սիրեկանի հետ։
Կեսուրն անտրտունջ տանում էր իր վիշտը` թխսկան ծեր հավի պես իր շուրջը հավաքած, սովալլուկ, անլվա ու անխնամ երեխաներին։
Ընդամենը մի բան էր ասում։ Ողջ օրը լուռ, անշարժ նստում էր թախտին ու ձեռնափայտի բռնակը թակելով թախտի կողափայտին` հառաչում.
- Վայելես դու Սիրա-ն, վայելես...
Թշվառ ու անտեր որբուկ է մնացյալ Հայաստանս.
- Վայելես դու` նիկո-լ, վայելես...»։

***

Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի մահվան մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից: «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- նշել է նա:

Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։

1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։

1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ։

1984-1988 թվականներին՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ։

1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում։

1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան։

1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին)։

1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։

1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում։

1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։

1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։ 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։

Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։

Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ», «Ռուսական տապան», «Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը»:

Նկարահանվել է նաև մի շարք սերիալներում։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more