▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներից տուժածներից 3-ին վիրահատում են. նրանց վիճակը միջին ծանրության է

168.am-ը գրում է.  Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը կայքի  հետ զրույցում ասաց, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո իրենց մոտ են տեղափոխվել 5 վիրավոր քաղաքացիներ, որոնցից 3-ն այս պահին վիրահատարանում են, իսկ մյուս երկուսին քիչ հետո կվիրահատեն։ Նրանց կյանքին, ըստ բժշկի,  վտանգ չի սպառնում։ Վիրավորվածներից ոմանք անցորդներ են եղել, մեկը՝ Վերանսաժի վաճառող: Վիրավորներից 4-ին շտապօգնության մեքենայով են տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկը՝ ինքն է եկել տաքսիով։ Վիրավորների ընդհանուր վիճակը միջին ծանրության է և բոլորի մոտ ստորին վերջույթների հրազենային վնասվածք է։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more