▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմայգում կանցկացվի հնագույն մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթ

«Ժայռ» ՀԵՀԿ-ը սիրով տեղեկացնում է, որ Երևան  քաղաքի  տարբեր  վայրերում  սկսում է ֆլեշ-մոբերի շարք՝   նվիրված  Քաղաքային Անդերգրաունդին. «Տարբերվի՛ր. Եղի՛ր համարձակ» կարգախոսով:

 

«Ժայռ» ՀԵՀԿ   նպատակն  է  բազմաբնույթ  միջոցառումների    միջոցով  երիտասարդների  մեջ   ներմուծել  ու  զարգացնել   ազգային   գաղափարախոսությունը, միասնականության զգացումը, բացահայտել ժամանակակից հայ երիտասարդի տեսակը: 

 

Այս շաբաթ օրը` ժամը 14:00-ին, Անգլիական  այգու  տարածքում Սլեքլայն   մարզաձևին նվիրված ցուցադրական  դասով էլ կմեկնարկի ֆլեշմոբը:     Հունիսի 7-ին, ժամը`13:00 –ին Քաղաքապետարանի  հարևանությամբ գտնվող նախկին Կոմայգու  տարածքում  կանցկացվի  Վինգ- Չունի՝  հնագույն  ու  քիչ  հայտնի  մարտարվեստներից մեկի  ցուցադրական ելույթ: Հունիսի 21-ին, ժամը` 17:00-ին Հյուսիսային  պողոտայում   կանցկացվի  բայքերական  հավաք - շոու,  որի  ժամանակ  քաղաքի  մոտ  30  բայքերներ  հանրությանը  կներկայացնեն  իրենց  ինքնատիպ   մոտոցիկլետները: Նշենք, որ ամսվա վերջում Թումանյանի  այգու  տարածքում   անց է կացվելու  «Ֆրիռանինգի»  ցուցադրական ելույթ, իսկ կամփոփվի շարքը Դրիֆթ-շոույով: 

 

«Ժայռ» ՀԵՀԿ ստեղծվել է  2001թ. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր, ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ Ալեքսան Մինասյանի կողմից:: Կազմակերպության հիմնական նպատակն է.  պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ անտարբերության դեմ, երիտասարդների մեջ սերմանել հայրենատիրության գաղափարը, նպաստել երիտասարդների՝ հասարակական գործընթացներում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը: Հիմնվելով այն մտքի վրա, որ հայրենիքը իրավունք լինելուց զատ նաև պարտականություն է «Ժայռ» հեհկ-ն ձգտում է հայ երիտասարդի մեջ ամատավորել պատասխանատվության գիտակցումը: Կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանում կամավորության զարգացմանը, հասարակության մեջ այդ գաղափփարի նկատմամբ  գիտակցված, քաղաքացիական պատասխանատվության վրա հիմնված վերաբերմունքի ձևավորմանը

 

 

 

 

 

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more