ԻՄ ԲՈԼՈՐ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ ՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ (ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ)
Ամեն տարի փետրվարի 3-ին՝ ծննդյանս օրը, գրառումների տեսքով տասնյակ ու հարյուրավոր շնորհավորանքներ եմ ստացել: Ինչպես գիտեք, գտնվելով բանտում, այս տարի չեմ կարող կարդալ այդ գրառումները: Ահա և դիմում եմ բոլոր իմ ընկերներին, բոլոր նրանց, ովքեր այս տարի ևս կհիշեն և կշնորհավորեն ծննդյանս օրը, կոչ անելով՝ ֆեյսբուքում գրելու փոխարեն հավաքվել Ազատության հրապարակում և այնտեղ նշել, շնորհավորել ծննդյանս տարեդարձը: Կարծում եմ՝ այս ձմռան ցրտին կես ժամից մինչև մեկ ժամ տրամադրելն ու Ազատության հրապարակում գտնվելը մեծ զոհողություն չի լինի իմ ֆեյսբուքյան և մյուս ընկերների համար: Խոսքս, անշուշտ, չի վերաբերվում արտասահմանում ապրող ընկերներիս:
Ասեմ, որ ազատության մեջ գտնվելիս շատ հաճախ չեմ էլ հիշել ծննդյանս օրը, հաճախ էլ՝ առավոտ շուտ հեռացել եմ տանից, որպեսզի առիթ չունենամ նշելու այն: Ուզում եմ ասել, սիրելի՛ ընկերներ, որ իմ այս կոչն անձնական քմահաճույքի դրսևորում չէ, այլ առիթ` ևս մեկ անգամ հայ հասարակությանը հիշեցնելու, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է հեղափոխություն:
Նշեմ նաև,որ իմ ընկերներից ոմանք իրենց ծննդյան տարեդարձը նույնպես դիմավորեցին բանտում: Բայց, ի վերջո, ես իրավունք չունեի նրանց մտերիմներին ու հարազատներին կոչելու, որ այդ օրերը նշեն Ազատության հրապարակում. դա կարող էին անել բանտում գտվող ընկերներս:
Այնպես որ, որևէ բարոյական սկզբունք չեմ խախտում ընկերներիս հանդեպ, երբ այժմ դիմում եմ իմ կողմնակիցներին, որ փետրվարի 2-ին, մեկ ժամով հավաքվեն Ազատության հրապարակում և դարձյալ հաստատեն, որ Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն:
Բոլորիդ շատ կարոտել եմ և համբուրում եմ:
Կոչ եմ անում բոլոր ընկերներիս՝ ծննդյանս օրը հավաքվել Ազատության հրապարակում եւ այնտեղ նշել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


