ՀՀ Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման էին ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել էր մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել էր, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Պարզվել էր նաև, որ Արևիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել և լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ` 1957 թ. ծնված Աղասի Ա.-ից, որը նույն օրը, ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ոստիկանության ծառայողների պահանջով ապրիլի 29-ին Արևիկ Շ.-ն իր բնակարանից ներկայացրել է «Դիազեպամ» դեղամիջոցի 30 հաբ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ Արևիկ Շ.-ն այս տարվա ընթացքում 4 անգամ խոշոր չափի մարիխուանա թմրամիջոց է ձեռք բերել 1947 թ. ծնված Էլզա Մ.-ից, որը մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Հրազդանի բաժինների ծառայողների կողմից բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
Կնոջը չհաջողվեց կալանավոր ամուսնուն թմրամիջոց հասցնել. մանրամասներ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


