▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիևում ցուցարարներն արագ կհասնեին հաջողության, եթե միահամուռ լինեին

Կիևում ցուցարարներն արագ կհասնեին հաջողության, եթե միահամուռ լինեին:

Այսպես, քաղաքական ընդդիմությունը կոչ է անում խաղաղ ցույցերի և երեկվա իրադարձությունների մասնակիցներին անվանում սադրիչներ Ավտոմայդանի անունից երեկ կոչ տարածվեց շրջանակի մեջ վերցնել Ռադան, սակայն քիչ անց նույն Ավտոմայդանի նախաձեռնողից մի քանիսը հանդես եկան կոչով չգնալ այդ քայլին:

Շարժման ոչ միատարր և պառակտված լինելը չի կարող լավ արդյունք տալ:

Ակամայից համեմատություն եմ անում Հայաստանի պայքարող ռեսուրսի հետ և գալիս եզրակացության, որ մեզ մոտ նույն պատկերը կլինի, եթե մի մասը գնա գրոհի: Նրանք կմնան քիչ թվով, իսկ մյուս բողոքավորները կսկսեն գզվռտվել և կրիտիկական պահին վստահելի գործընկեր չեն լինի:

Իզաբելլա Աբգարյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more