▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարդացեք Միկոյանի հուշերը և տողատակերում կհանդիպեք զղջանք ու ապաշխարության որոնում

Սպանիր երկու մարդ, քեզ կանվանեն մարդասպան, սպանիր միլիոնների` քեզ կանվանեն նվաճող... Այս աշխարհում ամեն ինչ հարաբերական է և համեմատական:
Խոսքս ուղղում եմ Ա. Միկոյանին անխնա քննադատողներին... Բարի լույս, տղերք, լավ ա՝ հիշաք: Ինչ մի լացուկոծ եք կապել, մի ժամանակը ուսումնասիրեք, խորամուխ եղեք ժամանակի բարքերի մեջ, էտ շրջանակներում ո՞վ էր սուրբ, որ Միկոյանն անմեղ լինել: Մի ալարեք, կարդացեք Միկոյանի հուշերը և տողատակերում կհանդիպեք զղջանք ու ապաշխարության որոնում:
Էսօրվա չափանիշով ու շափորոշիչով 30-ականնե՞ր են գնահատում: Բա մի հատ էլ ձեռի հետ նայեք էտ տարիներին Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում ինչեր էր կատարվում: Լավ նայեք, ժամանակի շունչը զգացեք, հետո նոր փորձեք դատողություններ անել...
Հ. Գ. Ոչ մեկի, առավել ևս բոլշևիկների փաստաբանը չեմ!!!

Միհրան Հակոբյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more