Այսօր կառավարությունն ընդունել է, որ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի հետ «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքի մասին կնքված պայմանագիրը հակասության մեջ է ՀՀ օրենսդրության հետ:
ՀՀ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի այս հայտարարությունը հաջորդել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցին, որում նույնպես նման պնդում կար:
Իհարկե, գովելի է, որ կառավարությունը տրամադրված է գործարքը բերել օրինական դաշտ, բայց մտավախություն կա, որ մեր կաբինետի «օրինապաշտությունը» բռնել է այն բանից հետո, երբ նման ցանկություն են հայտնել ռուսները, ովքեր տիրապետում եմ Հայաստանի ամբողջ էներգոհամակարգին՝ բացառությամբ «Որոտանի»:
Եթե այդպես է, ապա Հայաստանը կորցնելու է էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի փոքրիկ շանսը:
Կառավարությունը կրկնեց Քոչարյանին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


