Չէ, կեցցե մեր գործադիրը, որ պետության բյուջեից որոշակի գումար օրենքով սահմանում է տրամադրել նորածինների ծնողներին, դա իրականում շատ գովելի է, հատկապես եթե հաշվի առնենք, որ ոչ բոլոր երկրներում նման մոտեցում կա առհասարակ: Բայց, շարունակելով մնալ տրամաբանության շրջանակներում, պետք է նաև փաստել, որ սահմանված չափերը նախ համաչափ չեն, հետո էլ` չեն կարող խթանել երկրում ծնելիության տեմպերը:
Նախ, ինչ տրամաբանություն է ընկած առաջին և երկրորդ երեխաների պարագայում տրամադրել նույն 50.000-ական դրամը, իսկ երրորդի դեպքում` միանգամից թռիչք գործել մինչև 1 մլն. դրամ: Սա ծնելիության խթանման հետ կապ ունի, բայց իրականում շատ քիչ, քանի որ մեր երկրում այսօր պրոբլեմատիկ է ոչ թե երրորդ, այլ հենց երկրորդ երեխա ունենալը: Իսկ ժողովրդագրական պատկերի դրական փոփոխություն հնարավոր է երկուսից ավելի երեխաների դեպքում:
Հիմա դուք կասեք, որ կառավարությունը հենց երրորդ երեխայի ծնունդն էլ խթանում է այս ծրագրով: Ճիշտ է, խթանում է, բայց... երրորդ երեխան ունենալուց առաջ, ուզես-չուզես, պետք է նախ երկրորդն ունենաս, իսկ հենց ընտանիքում երկրորդ երեխա ունենալը պետության կողմից ֆինանսապես շատ թեթև է խրախուսվում, երրորդից 20 անգամ քիչ չափով, մինչդեր այդ երկրորդ երեխայի նշանակությունը խիստ մեծ է:
Հնարավոր չէր արդյոք երկրորդ երեխայի համար սահմանել 200.000 կամ 300.000 դրամ, իսկ երրորդի ու չորրորդի` 800.000: Չէ, իրականում հնարավոր չէ, քանի որ այդքան գումար պետությունը չունի, իսկ ընդունցած օրենքը տպավորություն է ստեղծում, թե պետությունը պատրաստ է աջակցել, եթե դուք պատրաստ եք ունենալ երեք և ավելի երեխա ունենալ: Եվ այդ տպավորությունն իրականությանը համապատասպանում է:
Խնդիրը նրանում է, որ ռեսուրսներ ունեցող պետությունն առաջնորդվում է ՆՊԱՏԱԿԱԴՐՈւԹՅԱՆ սկզբունքով, այն է` եթե նպատակ կա իրոք խթանելու ծնելիությունն այնպես, որ այն ազդի ժողովրդագրական իրավիճակի վրա, ապա մեծ ռեսուրսների առկայության դեպքում այդ նպատակը կիրականացվի:
Իսկ եթե երկիրը շատ ռեսուրսներ չունի, այն առաջնորդվում է ոչ թե նպատակադրության, այլ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈւԹՅԱՆ սկզբունքով, ինչպես նաև մեր դեպքում է. նպատակահարմար է ծնելիությունը խթանել այնպես, որ քիչ ռեսուրսներ ծախսվեն:
Սա, ըստ էության, ոչ թե նպատակային խրախուսում է, այլ իրավիճակային:
Հ.Գ. Մի մեծ հարց էլ կա` արտագաղթ անունով: Եթե երկրում չստեղծվեն կյանքի, աշխատանքի և հանգստի լավ պայմաններ և արտագաղթը շարունակվի, ապա կստացվի այնպես, որ, այսօր խրախուսելով ծնելիությունը, պետությունն իրականում մեծացնում է վաղվա արտագաղթի ծավալները:
Այսպիսի պարադոքսալ իրավիճակներում է ընթանում մեր և մեր երկրի կյանքը:
Կառավարության կողմից ընդունված ծննդյան միանվագ գումարների սահմանված չափերը տարօրինակ են
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


