▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանքի որևէ հիմք չկար. Հայկ Սարգսյանի պաշտպան

 

Այսօր լրագրողների հետ զրույցում Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Հայկի կալանավորմանը, նշել է. 

«Կալանավորման որևէ հիմք չկա: Եթե նույն վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ 2018 թ. հուլիսի 4-ին ստորագրությունը լիարժեք բավարար էր, որպեսզի խոչընդոտման վտանգը կանխվի, և յոթ օր հետո, երբ դատարան են բերում կալանավորման հարցը, ասում են՝ արդյո՞ք այս յոթ օրվա ընթացքում փորձել է խոչընդոտել, ասում են՝ ոչ, ու դրանից հետո ինչո՞ւ պետք է կալանավորեին: Այսինքն՝ կալանքի հիմք ընդհանրապես գոյություն չունի»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց և նա 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more