▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրեր «Կանազ» մշակույթի տանը բռնկված խոշոր հրդեհից

Կադրեր «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհից

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ տեղում արդեն 11 մարտական հաշվարկ է աշխատում։

Տեսանյութը` ԱրմենիաSputnik–ի

Ըստ համացանցի մի շարք օգտատերերի` հրդեհը միտումնավոր են կազմակերպել, որ տեղն էլիտար բարձրահարկ կառուցեն: Ականատեսները պնդում են, որ հրշեջները երկրորդ հարկում նկատվող ծխի մասին ահազանգին ուշ են արձագանքել:

«Դուք էլ գիտեք, բոլորն էլ գիտեն, որ միտումնավոր են հրդեհել, ո՞վ չգիտեր, որ այսպես է լինելու, որ այստեղ կառուցեն բարձրահարկ: Սա դիտավորյալ հրկիզում էր, որ շենքը կորցնի իր պատմամշակութային արժեքը»,- լրատվականներին վստահեցրել է տարածքի բնակչուհին, ով հրաժարվել է տեսախցիկների առջև ներկայանալ: Ականատեսներից մի տարեց տղամարդ էլ պատմել է, որ անձամբ է քանիցս դիմել Արաբկիրի քաղաքապետարան` ասելով, որ այդ արժեքավոր շենքը իրենց հաշվեկշռում է, տիրություն անեն. «Բոմժանոց էր դարձել, բոմժերը կրակ էին անում, երեխաները խաղում էին, մի օր էլ այսպես պիտի լիներ: Ինչքան բողոքել եմ, ոչ մի արձագանք չի եղել»:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն more