Առաջին անգամ մեզ ծանոթացրեց Այդին Մորիկյանը՝ «ՀՀ»-ի իր աշխատասենյակում: Բայց մտերմանալու առիթ այդպես էլ չեղավ:
Երկրորդ անգամ «ծանոթացանք» Հրաչ Թամրազյանի աշխատասենյակում: Մտերմանալու առիթ էլի չեղավ:
Մի երրորդ անգամ էլ «ծանոթացրին»: Էլի նույնը:
Մի օր էլ մեր մտերիմ ընկերներից մեկը զանգեց, թե Լևոնն իր աշխատաենյակում է և ուզում է քեզ տեսնել:
Գնացի:
Տեսնեմ «Մեգիրա» գիրքս դեմը դրած է:
-Էզոթերիկ ժանրի գիրք մենք համարյա չունենք, ուզում եմ այս գրքի մասին խոսենք,-ասաց:
Խոսեցինք:
Նախ մոռացանք մեր ընկերոջն ու իր աշխատասենյակը, հետո՝ մեր իրականությունը: Հետո մեր մոլորակը ու գնացինք, գնացինք դեպի Աստծո մոտերքը...
Մեկ էլ մեր ընկերը թե՝
- Երկու գժերով լավ էլ իրար գտաք:
Հիմա ինքը շարունակում է այն օրը կիսատ մնացած ճանապարհը...
Ճամփորդը. Նա գնաց Աստծո մոտերքը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


