▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ո՞վ է Հայաստանի առաջին տիկինը. Գևորգ Պետրոսյան

 

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք.

«ՈՎ Է ՀՀ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ

Այսօր կանանց տոնի առթիվ տղամարդիկ շնորհավորում են կանանց, իսկ շատերը՝ նաև ՀՀ առաջին տիկնոջը:

Իսկ ո՞վ է (համարվում) Հայաստանի առաջին տիկինը: 
Այս հարցի պատասխանը տալու համար ընդամենը պետք է պարզել, թե Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ով է հանդիսանում Հայաստանի թիվ 1 պաշտոնատար անձը:

Եվ այսպես, ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է նախարարների աշխատանքը։ Մի կողմից էլ, նա առ այժմ անմիջականորեն վերահսկում է ուժային իրավապահ կառույցներին։ Համաձայնեք՝ հզոր պաշտոն է...

Հա, բայց այդ նույն Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ այդ նույն վարչապետի ղեկավարած կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողությու է իրականացնում ՀՀ Ազգային ժողովը, որն ունի նախագահ։ Այսինքն՝ ինչ՞...
Արի ու տես, որ այդ նույն Սահմանադրության 123-րդ հոդվածն էլ սահմանում է, որ պետության գլուխը ՀՀ Նախսգահն է...

Հիմա ի՞նչ, ո՞վ է ՀՀ բսրձրագույն պաշտոնատար անձը, հետևաբար և՝ ո՞վ է հանդիտանում ՀՀ առաջին տիկինը...

Դե լավ, դա մի կողմ, կանանց տոնը շնորհավոր, թող մեր կանայք լինեն ուրախ ու երջանիկ...»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more