Ինչու Հայաստանի հասարակությունը միշտ պարտվում է մի խումբ լավ կազմակերպված մարդկանց, որոնց շահերը հակասության մեջ են հանրային՝ այսինքն պետական շահերին: Որովհետև ի տարբերություն հանրությանը, այդ մարդկանց շահերը հստակ ձևակերպված են. նրանք պետք է յուրացնեն հանրային ռեսուրսները: Մյուս կարևոր գործոնն այն է, որ այդ մարդկանց խումբը կարողանում է կոնկրետ մեխանիզմների միջոցով միմյանց հետ պայմանավորվել, հետո մոբիլիզացվել և իրենց նպատակներին հասնելու համար իրականացնել կոնկրետ գործողություններ՝ այսինքն յուրացնել իշխանությունը:
Նույն պատճառներով՝ բայց հակառակ նշանով, Հայաստանի հանրությունը պարբերապար պարտվել է՝ չի հստակեցրել իր նպատակը, դրա շուրջը չի մոբիլիզացվել և դրանց հասնելու համար չի իրականացրել հստակ գործողություններ:
հետևությունը պետք է որ ակնհայտ լինի: Պետք է ձևավորել հանրային օկարարգ:
Մնացած քայլերը կբխեն այդ օրակարգից: Կարծես թե այս ամենը պարզ պետք է լինի բոլորի համար, սակայն մենք վերջին քսան տարում այս ուղղությամբ որևէ առաջընթաց չենք արձանագրել:
Ինչու՞ է Հայաստանի հասարակությունը միշտ պարտվում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


