▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ չի փոխվում Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը

«…ուրբաթ օրը Վարդան Պետրոսյան հարազատների խնդրանքով նրան է այցելել Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Նորայրի Խաչատրյանը. Վարդան Պետրոսյանը դեռ մինչև վթարը ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ և հետազոտություն է անցել այս կենտրոնում: Հերթական ստուգման ժամանակ անհրաժեշտություն է առաջացել նոր ստուգումներ՝ կորոնոգրաֆիա անցնելու: Դեռևս ուրբաթ օրը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նա երկուշաբթի՝ մեկ օրով կտեղափոխվի Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն՝ հետագա ստուգումների համար: Այս ստուգումները պայմանավորված են նրանով, որ Վարդանն ունեցել է սրտամկանի իշեմիա, այս հիվանդությունը կապված չէ վթարի հետ, սակայն սրացումներ հնարավոր են»,–ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Գոնե լավ է, որ նախարարը սրտացավ է Վարդանի առողջության հարցում, բայց առնվազն զարմանալի է, որ հասարակության պահանջների, դերասանի առողջական խնդիրների համատեքստում անգամ՝ նրա խափանման միջոցը չի փոխվում, երբ ակնհայտ է, որ կալանավորման անհրաժեշտություն չկա։
Անգամ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի միջնորդությունը, կարծսե թե, լսելի չի դառնում՝ թեև իշխանությունները հասկացնում են, որ իրենք բարեհաճ են Վարդանի հանդեպ՝ անկախ հարակից միջնորդություններից։
Իշխանության այս համառությունը տարբեր շահարկումների տեղիք է տալիս, Վարդանի հարցն անհարկի քաղաքականացվում է։
Ենթադրում եմ, որ իշխանությունն, իր բնավորությանը համաձայն, չի ուզում տրվել հասարակության պահանջներին։
Վատ բնավորություն է, հատկապես՝ այս հարցում։

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more