▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ արտագաղթեցիք պրն. թիվ 1 նեյրովիրաբույժ Անդրոնիկ Քալայջյան, կարողա՞ սոված էիք, թե...

Եթե հիմք ենք ընդունում մամուլում տեղ գտած «Հայաստանի թիվ մեկ նեյրովիրաբույժը արտագաղթել է» վերնագրով հոդվածը, որտեղ պարզ ասվում է, որ Հայաստանից արտագաղթել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրոնիկ Քալայջյանը, ապա մնում է միայն բացականչել`-«Հարիր չէ Ձեզ նման արարքը Պ-ն Անդրոնիկ»: Հոդվածում նույնիսկ ասված է, որ արտագաղթելու մասին տեղեկությունները հաստատել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը։ Նա ասել է, որ հունվարի 5-ին Քալայջյանը Դուբայ է մեկնել մշտական աշխատելու տրամադրությամբ»։
Ինձ մոտ այս ամենի հետ կապված հարցեր առաջացան, որոնք ես կցանկանայի ուղղել Պ-ն Քալայջյանին և այսպես`
• Այդ ինչն էր պակաս Ձեր մոտ, որ թողեցիք այս դժբախտ երկիրը և գնացիք լավ իմանալով, որ ազգի մեծամասնությունը հնարավորություն չունի մեկնել արտասահման բուժվելու.
• Չէ, որ Ձեզ այստեղ Աստվածացնում էին, չէ, որ բազմաթիվ մարդկանց կյանքն եք փրկել, բա ում հույսին եք թողնում նրանց ու գնում…
• Եթե նմանատիպ քայլ աներ անգործ քաղաքացին, որը ոչ մի կերպ աշխատանք չի կարողանում ճարել դա միանշանակ բացատրուն կունենար, իսկ ինչ բացատրություն ունի Ձեր արարքը, չէ, որ փառք Աստծո Դուք հարուստ և կայացած անձ էիք այս երկրում
• Ինքներդ Ձեզ հարց տալի՞ս եք, թե ձեր հիվանդները ինչ են անելու առանց Ձեզ
• Արդյո՞ք մեկնելուց չեք մտածել, թե Ձեր Հայրենիքը Ձեր կարիքը ունի…

 

Կարեն Թումանյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more