Իրականում «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏ»-ի, այժմ արդեն` «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ի հանցավոր և ամենաուղղակի կերպով ՀՀ ազգային շահին խփող գործունեության սխեման հետևայլն է.
Ռուսական ГАЗПРOM ընկերությունը վերջերս գնեց ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏԻ վերջին 20% բվաժնետոմսերը, և հետևաբար այժմ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» կոչվածը` դա հենց նույն ГАЗПРОМ ընկերությունն է: Հենց էստեղ էլ ծագում է առաջին տրամաբանական հարցը.
ՌՈՒՍԱԿԱՆ ГАЗПРОМ-ը 1000խ/մ ԳԱԶԸ 189 ամն դոլլարով ՈՒ՞Մ Է ՎԱՃԱՌՈՒՄ:
Պատասխանը` ԻՆՔՆ ԻՐԵՆ:
Սա ԱԲՍՈՒՐԴ համար մեկն էր: Անցնենք երկրորդին.
Այդ ի՞նչ բարդ մաթեմատիկական և տնտեսագիտական հաշվարկների շնորհիվ է, որ ԳԱԶՊՐՈՄԻՑ-ԳԱԶՊՐՈՄ 189 ամն դոլլարով մուտք գործող գազը, մեզ` ՀՀ քաղաքացիներիս է հասնում 380 ամն դոլլարով:
Պատասխանը` նայեք «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության տնօրինության, աշխատավարձերի չափերը, նրանց առանձնատները, մեքենաները և այլն(ու ես դեռ չեմ խոսում ներքին հաշվապահական մախինացիաների մասին):
ԵՎ վերջապես, այդ ինչպե՞ս է ստացվում որ, մեզ ՀՀ քաղաքացիներիս ԱՊՀ տարածքում ամենաթանկ խ/մ ի համար 156 դրամով վաճառվող գազը ոչ ճնշման, և ոչ էլ` կալորիականության առումով չի համապատասխանում ոչ մի ԳԱԶՊՐՈՄՅԱՆ ստանդարտների: Վառարաններն ու անհատական ջեռուցման համակարգերը չեն տաքացնում ինչպես հարկն է, իսկ այս ձմեռ շատերի մոտ նաև շարքից դուրս են գալիս:
Պատասխան` Ռուսաստանից Հայաստան մուտք է գործում X քանակությամբ բարձր կալորիականության «կապույտ վառելիք»: Մուտք գործելով ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ և ելնելով վերջինիս խողովակաշարերով մեզ` ՀՀ քաղաքացիներիս է հասնում արդեն ընկերության բաժանորդների կողմից պահանջվող Y քանակության գազը, սակայն շատ ավելի ցածր կալորիականությամբ, քան այն եղել է ի սկզբանե իր տրանզիտային վիճակում(մինիմում 7600կկալ/խմ): Եվ այս ամենը արվում է ամիսներ առաջ դեռևս ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏ ընկերության կողմից ձեռք բերված «ազոտային կայան»-ի(ների) միջոցով, որի մասին ցանկացած ակնարկ սուր հիսթերիայի նոպաներ է առաջացնում ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ընկերության շարքերում:
Հ.Գ.
Առջևում փետրվարի և մարտի վճարումներն են: Մտածեք ժողովուրդ ջան, թե ինչի համար եք գլուխներդ կախ, պարտքեր անելով վճարում, ինչքան եք վճարում և ում եք վճարում:
Ինչի համար եք գլուխներդ կախ, պարտքեր անելով վճարում, ինչքան եք վճարում և ում եք վճարում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


