▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ տարբերություն, թե ում թաթն է մեր գլխին

Անընդհատ թմբկահարվում են Ասոցացման համաձայնագրի, Մաքսային միությանը անդամակցելու խնդիրները, խոսվում երկրի ինքնիշխանության կորստի վտանգի մասին: Անընդհատ արևմտյան կողմնորոշման մոլեռանդ ջատագովները խոսում են այն առավելությունների և ազատությնների մասին, որ կտար այդ համաձայանգրին անդամակցելը:

Սակայն, չգիտես ինչու մոռանում են, որ Եվրամիությանը երկար տարիներ անդամակցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Պորտուգալիան, ինչու չէ նաև Իսպանիան, մի քանի այլ երկրներ մշտապես տնտեսական, քաղաքական ցնցումների, ճգնաժամների և դրա հետևանքով մասսայական դժգոհությունների, գործադուլների մեջ են:

Իսկ ինքնիշխանության կորստի մասին խոսացողները մոռանում են, թե ինչ տարբերություն, թե ու՞մ թաթն է մեր գլխին` եվրոպացիների, թե՞ ռուսական արջի…Արդյունքը մեծ հաշվով մեկ է…
Ի սկզբանե եվրոպացիները կարծես մի նոր Բեռլինյան պատ «տեղադրեցին» Ռուսաստանի և համաձայնագրի շուրջ բանակցող հետ խորհրդային երկրների միջև: «Կամ-կամի» կատեգորիկ պահանջը ստիպում է գրեթե լիովին խզել հարաբերությունները Ռուսատանի հետ և առանց տվյալ երկրների անվտանգության, տնտեսական զարգացման առանձնահատկությունները, իտեգրացիոն խնդիրները, տնտեսական տասնյակ տարիներ շարունակ ստեղծված կապերը հաշվի առնելու:
Եվ Բեռլինյան պատը ոգևորությամբ քանդողները, այժմ իրենք են փորձում մի այդպիսի անառիկ պատ ստեղծել Ռուսաստանի և իրենց` իրենց հետ համագործակցող երկրների միջև…

Մինչդեռ 21-րդ դարում կրկին սառը պատերազմին վերադառնալը, «պատերով» առանձնանալը, հարևանների հետ ընտրողաբար համագործակցելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի…

Ռոբերտ Մելքոնյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more