Այսօր հյուրանոցի ադմինիստրացիան ինձ և հյուրանոցում բնակվող մյուս երկու հայերին բանավոր զգուշացրեց, որ վաղը՝ ապրիլի 24-ին, զերծ մնանք Ստամբուլի Բեշիկթաշ, Զեյթունբուռնու, Կադիկոյ, Բայրամփաշա և մի շարք այլ թաղամասեր այցելելուց: Երբ հարցրեցինք` ինչո՞ւ, պատասխանեց, թե դուք ավելի լավ գիտեք՝ վաղն ինչ օր է, ու այդ թաղամասներում վխտում են ազգայնամոլները:
Վաղը ես կլինեմ եկեղեցում, կաղոթեմ զոհերի հոգիների հանգստության համար, այնուհետև ծաղիկներ կտանեմ Հայկական գերեզմանոց: Ասում են, որ վաղը այստեղի Հայ համայնքը հիշատակման արարողություն է անցկացնելու Թաքսիմ հրապարակում, եթե հարմար եղավ՝ կմասնակցեմ նաև այդ միջոցառմանը:
Հյուրանոցում հայերին զգուշացրել են, որ ապրիլի 24-ին զերծ մնան Ստամբուլի որոշ թաղամասեր գնալուց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


