▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաշալի քառյակն իսկը Խոտաբիչն է. մորուքից մազ պոկեցին ու Հայաստանն այլ կյանքով է ապրում

Շուտով քառասուն օրը լրանում է, թե՞ լրացել է… Ինչ լավն է մեր այս «հրաշալի քառյակը», խոսք չկա: Ժողովուրդ զգում եք երկինքն ավելի կապույտ է դարձել, էլ ձյուն, ցուրտ, կարկուտ, մեռելոց չկա, թռչուններն ավելի աշխույժ և եռանդով են դայլայլում…

Զգում եք չէ՞..Չեք տեսնո՞ւմ ինչքան հեշտ ու հետաքրքիր է դարձել ապրելը… Մարդ չի ուզում քնի, կորցնի ապրելու, արարելու հաճույքը…Հրաշալի քառյակ չի, արարչագործ քառյակ է…Իսկը Խոտտաբիչը` մորուքից, թե որտեղից մազ պոկեցին ու կախարդված Հայաստանն այլ կյանքով է ապրում, աննկարագրելի կյանքով…

Վա~խ ինչ հեշտ է շնչելը, ինչ հաճելի…Բոլորը ժպտում են, ուրախ են ու վաղվա օրվա վրա վստահ: Դե «հրաշագործ քառյակի» անդամները, որ ասում էին չէինք հավատում, դե մի բան գիտեին չէ՞... Ախր շատ սկզբունքային են …

Լավ լրջանանք, իսկ հիմա Մելիք-Ադամյանի մասին` լրջորեն…                          

Դե ճանապարհը Մելիք-Ադամյանով չի, բայց հիշեցնեմ, որ Մելիք-Ադամյան փողոցը ՀՀ կառավարության թիկունքին է և այդ շենք մտնելու եք այդ փողոցով…Այնպես որ կարթը բերանին ձուկն էլ է թպրտում, բայց իզուր և անօգուտ` կարթն ավելի է խրվում...

Երբ ժողովուրդը սովորաբար իշխանություններին չի սիրում` հասկանալի է: Բայց երբ չի սիրում, չի վստահում «ընդդիմադիր-այլընտրանքայիններին», դա արդեն ահավոր է ու բնորոշ ներկա իրավիճակին, որովհետև սրանք ընդդիմադիր չեն, անդեմություն են…
Ես չգիտեմ թե ում ճանապարհը ուր է տանում, բայց ո՞ւմ է պետք այն ճանապարհը, որ եկեղեցի չի տանում...Դեպի հավատք, համեստություն, բարիություն, ազնվություն, կամեցողություն, փոխօգնություն, անշահախնդրություն ու ապաշխարանք…

Ռոբերտ Մելքոնյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more