▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ, որ Արցախի իշխանությունները հուշարձանը հաստաքսակների ուտուշ-խմուշի վայր չեն դարձնի

Վաղը մեկնում եմ Տիգրանակերտ՝ շարունակելու սպիտակ քաղաքի պեղումները: Երբեք այսքան անտրամադիր չեմ եղել: Պատճառը՝ Զվարթնոցի ու Գառնիի հանդեպ իշխանությունների կողմից կատարվող, միանշանակ ասեմ, հանցագործությունն է:
Միշտ հավատացած եմ եղել, որ մեր երկրում թեկուզ դժվարությամբ, թեկուզ զոհողություններով, բայց կարող ենք սխրանքներ գործել: Հավատացած չլինեի՝ հազիվ թե գտնեի Տիգրանակերտը: Հիմա մտածում եմ՝ պատրաստ ե՞մ վաղը նորից ընկնել վաղուց փայփայած իմ մի այլ երազանքի հետևից: Ցավոք պատասխան չունեմ:
Հուսով եմ, որ Արցախի իշխանությունները չեն ընդօրինակի հուշարձանը հաստաքսակների ուտուշ-խմուշի վայր դարձնելու ազգակործան այս պրակտիկան:

Համլետ Պետրոսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more