|
«Իրադարձություններն արագ են զարգանում․․․ Ամենավտանգավորը մեզ համար լինելու է այն, որ որքան թուլանա Իրանը, այդքան մեր տարածաշրջանում, որպես բալանսի բացակայություն, մանավանդ Ռուսաստանի որոշակի բացակայության պայմաններում, միակ խաղացողը մնալու է Թուրքիան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով,- «168»-ի եթերում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան մնացել է ամբողջ դաշտում միայնակ խաղացող և, ըստ էության, կարող է շատ արագ գործողություններ անել, որոնք կբխեն Թուրքիայի շահերից, թեկուզ իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի միջոցով: «Խոսքը, բնականաբար, նաև Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների մասին է։ Եթե Իրանը զսպող գործոն էր, այդ գործոնը այսօր մի փոքր ավելի թույլ է, քան նույնիսկ օրեր առաջ: Դրա համար այստեղ պետք է շատ զգույշ լինել, և պետք է ճիշտ հաշվարկներ անել»,- ընդգծեց Սարգսյանը։ «ԱՄՆ-ն այս տարածաշրջանը թողել է այլ խաղացողների: Այս իրավիճակում Հայաստանն անգամ ինքն իր վրա հույս չի կարող դնել: Կարծում եմ՝ ՀՀ-ն պարտավոր էր այլ ռազմավարական գործընկեր և դաշնակից գտնել, որպեսզի կարողանար իր ամենակարևոր խնդիրները լուծել: Հայաստանն այսօր դեֆակտո ռազմավարական դաշնակից չունի»,- նշեց միջազգայնագետը՝ հավելելով, որ Հայաստանը ճնշված վիճակում է, և մեծ հաշվով՝ նրա վզին կարող են փաթաթել ցանկացած որոշում, որը կկայացվի Անկարայում, և դա կարող է արվել ոչ միայն Անկարայի ձեռամբ, այլ նաև Ադրբեջանի։ Դիտեք նաև՝ |
«ՀՀ վզին կարող են փաթաթել ցանկացած որոշում, որը կկայացվի Անկարայում». Սուրեն Սարգսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


