a1plus.am-ի փոխանցմամբ` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում իր խոսքը սկսել է բարի լուրով, որպեսզի ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորներին չմեղադրեն բացասական տրամադրությունների համար: Նա նշել է, որ քիչ առաջ մասնակցել է մի նիստի, որը վերաբերում է IT ոլորտին, եւ ուզում է հայտնել, որ ՀՀ-ում առաջիկա ամիսներին սկսվելու է պլանշետների ու բջջայինների զանգվածային արտադրություն, որը կարող է բերել «այ փադների» ու «այֆոնների» գների իջեցման:
Ինչ վերաբերում է ԱԺ՝ այս տարվա վերջին քառօրյային, ապա նրա գնահատմամբ՝ այն անցավ բուռն, նորմալ ընթացակարգով քննարկվեց ընդդիմության՝ արտահերթ կարգով ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում էր «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ»-ին. «Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ դժգոհության ալիքը պարտադիր քննարկման առարկա պետք է դառնա: ԱԺ-ն ու Կառավարությունը չեն ցանկանում լսել փաստարկներ, սակայն մեր այս քայլի ամենամեծ առավելությունն այն էր, որ պարտադրեցինք նրանց լսել մեզ ու ինչպես տեսաք՝ հակափաստարկներ չհնչեցին»:
Պարոն Մինասյանն ընդգծել է, որ իրենց պայքարը շարունակելու են եւ ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթվա ընթացքում կավարտեն ՍԴ ներկայացնելու իրենց դիմումի մշակումը: «Օմբուդսմենն էլ մասնակցություն կունենա այս հարցում ու արդյունավետ քննարկում կունենանք ՍԴ-ում»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
ՀՀ-ում պլանշետներ ու բջջայիններ կարտադրեն.a1plus.am
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


