▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ կառավարությունը՝ Կոմիտասի 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների մասին

 

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել է ՀՀ վարչապետին ուղղված Երևան ք.-ի Կոմիտասի պող. 5ա շենքի մի խումբ բնակիչների բաց նամակը` Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:
ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ սկսած 2007թ–ից Կոմիտասի պողոտա հ.5 հասցեի հողատարածքի սեփականատեր «Լիբեր» ՍՊԸ–ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել են քաղաքաշինական փաստաթղթեր երկու նկուղային հարկերով և վերգետնյա 48.0 մ. բարձրությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար, որոնք փոփոխման են ենթարկվել կապված տարածքում գտնվող էլեկտրաքարշի ենթակայանի տեղափոխման և հարակից շենքերի բնակիչների պահանջով հարկայնության նվազեցման հետ։
Քննարկվող տարածքը երբևէ չի հանդիսացել ընդհանուր օգտագործման, պարսպապատված է եղել և հանդիսացել է էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի սպասարկման տարածք։
Բնակիչների հետ Երևանի քաղաքապետարանում բազմաթիվ քննարկումներից և կառուցվելիք շենքի չափորոշիչների վերաբերյալ համաձայնության գալուց հետո, 02.10.2012թ-ին կառուցապատողին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառույցի բացարձակ նիշը սահմանափակելով 24.0 մ. բարձրությամբ՝ մեկ նկուղային և յոթ վերգետնյա հարկայնությամբ։
Հարկ ենք համարում նշել, որ կառուցվող շենքը Կոմիտասի պողոտա հ.5ա շենքից գտնվում է 25,0 մ. հեռավորության վրա՝ ինչը հստակ բավարարում է արևահարման ռեժիմի պահպանման համար։
Ըստ իրավասու կազմակերպությունների կողմից տրված դրական եզրակացությունների 2008թ-ին և դրանից հետո համաձայնեցված նախագծերում պահպանված են քաղաքաշինական նորմերը:
Հաշվի առնելով հարցի վերաբերյալ ձևավորված հասարակական հնչեղությունը մինչ նախագծի վերգետնյա մասի համաձայնեցումը, այն լրացուցիչ ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն և նախագծի վերաբերյալ վերջիններիս կողմից տրվել է դրական եզրակացություն։
Խնդրի վերաբերյալ 08.11.2012 թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի մերժվել է մի խումբ բնակիչների կողմից կառուցապատողին ներկայացված վնասների փոխհատուցման պահանջը։
Հարկ է նաև նշել, որ իրավասու մարմինների կողմից կառուցապատողին չի տրվել ծառահատման թույլտվություն և կառուցապատողը մեկ ծառահատման դեպքի համար ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության կողմից 27.09.10թ. տուգանվել է 130.0 հազ դրամի չափով:
Ներկա պահին աշխատանքները կատարվում են կառուցապատողին տրված ճարտարապետաշինարարական փաստաթղթերին համապատասխան։
ՀՀ կառավարություն

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել է ՀՀ վարչապետին ուղղված Երևան քաղաքի Կոմիտասի պող. 5ա շենքի մի խումբ բնակիչների բաց նամակը` Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ սկսած 2007թ–ից Կոմիտասի պողոտա հ.5 հասցեի հողատարածքի սեփականատեր «Լիբեր» ՍՊԸ–ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել են քաղաքաշինական փաստաթղթեր երկու նկուղային հարկերով և վերգետնյա 48.0 մ. բարձրությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար, որոնք փոփոխման են ենթարկվել կապված տարածքում գտնվող էլեկտրաքարշի ենթակայանի տեղափոխման և հարակից շենքերի բնակիչների պահանջով հարկայնության նվազեցման հետ։

Քննարկվող տարածքը երբևէ չի հանդիսացել ընդհանուր օգտագործման, պարսպապատված է եղել և հանդիսացել է էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի սպասարկման տարածք։

Բնակիչների հետ Երևանի քաղաքապետարանում բազմաթիվ քննարկումներից և կառուցվելիք շենքի չափորոշիչների վերաբերյալ համաձայնության գալուց հետո, 02.10.2012թ-ին կառուցապատողին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառույցի բացարձակ նիշը սահմանափակելով 24.0 մ. բարձրությամբ՝ մեկ նկուղային և յոթ վերգետնյա հարկայնությամբ։

Հարկ ենք համարում նշել, որ կառուցվող շենքը Կոմիտասի պողոտա հ.5ա շենքից գտնվում է 25,0 մ. հեռավորության վրա՝ ինչը հստակ բավարարում է արևահարման ռեժիմի պահպանման համար։

Ըստ իրավասու կազմակերպությունների կողմից տրված դրական եզրակացությունների 2008թ-ին և դրանից հետո համաձայնեցված նախագծերում պահպանված են քաղաքաշինական նորմերը:

Հաշվի առնելով հարցի վերաբերյալ ձևավորված հասարակական հնչեղությունը մինչ նախագծի վերգետնյա մասի համաձայնեցումը, այն լրացուցիչ ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն և նախագծի վերաբերյալ վերջիններիս կողմից տրվել է դրական եզրակացություն։

Խնդրի վերաբերյալ 08.11.2012 թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի մերժվել է մի խումբ բնակիչների կողմից կառուցապատողին ներկայացված վնասների փոխհատուցման պահանջը։

Հարկ է նաև նշել, որ իրավասու մարմինների կողմից կառուցապատողին չի տրվել ծառահատման թույլտվություն և կառուցապատողը մեկ ծառահատման դեպքի համար ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության կողմից 27.09.10թ. տուգանվել է 130.0 հազ դրամի չափով:

Ներկա պահին աշխատանքները կատարվում են կառուցապատողին տրված ճարտարապետաշինարարական փաստաթղթերին համապատասխան։


ՀՀ կառավարություն

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more