|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ամսաթիվը։
«Հայաստանը և ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Պատերազմի ժամանակ մեզ կանգնեցնել ցանկացողներ կային, և դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան կանգնեցնել։ Ես ասացի, որ մեզ ասեն մեր հողերի ազատագրման օրը, և մենք պատրաստ ենք կանգ առնել։ Ես այսօր նույն խոսքերն եմ ասում` հայտարարեք այն օրը, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը», և այդ դեպքում խնդիրներ չեն լինի»,- այսօր Գուբայի շրջանի Գոնագքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ դա պետք է հասկանան Հայաստանի ղեկավարությունը և հայ համայնքը։ «Մենք հասել ենք մեր ուզածին, հասնում ենք և հասնելու ենք։ Լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական, բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով։ Որովհետև ղարաբաղյան երկրորդ պատերազմը ողջ աշխարհին ցույց տվեց մեր ժողովրդի կամքը, ուժն ու միասնությունը»,- ասել է Ալիևը։ Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանում «ռևանշիզմի» փորձերին. «Եթե ռևանշիզմի միտում լինի, ապա այդ հարցը անմիջապես կլուծվի։ Որովհետև պատերազմից հետո Հայաստանը մի քանի նման փորձ արեց, և տեսան տխուր հետևանքները։ Ուստի ուշ չէ, նրանք պետք է ընդունեն մեր պայմանները և վերջ տան ճանապարհների և հաղորդակցությունների նկատմամբ ոչ անկեղծ մոտեցմանը»։ |
«Հայտարարե՛ք օրը, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը»». Ալիևն սպառնում է Հայաստանին նոր խնդիրներով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



