▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեն Սիմոնյանը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը»․ Էդգար Ղազարյան

«Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ անվտանգությանը սպառնալիք է՝ իր գործունեությամբ, իր կարգավիճակով»,- արձագանքելով ԱԺ նախկին նախագահ, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի այսօրվա գրառմանը՝ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր էդգար Ղազարյանը։ Ինչ վերաբերում է գրառման մեջ առկա սպառնալիքին, ընդդիմադիր գործիչը նշել է․ «Ինչպես ասում է ԲՏԱ նախարարի տեղակալը՝ պետք է իգնոր անել»։

***

«Մենք տեսնում ենք, որ դուք ոչ ելույթ եք ունենում, ոչ հարցեր եք տալիս․ ճի՞շտ են տեղեկությունները, որ արգելք է դրվել ձեր ելույթների, հարցերի վրա»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։ «Չէ՛, ճիշտ չեն ձեր տեղեկությունները, նման արգելքներ գոյություն չունեն։ Հավանաբար տեղյակ եք, որ խմբակցությունների ելույթների քանակի սահմանափակում կա և պետք է մեր խմբակցության մյուս պատգամավորներն էլ ելույթ ունենան. բոլոր թեկնածությունների (հանձնաժողովների նախագահների) շուրջ միայն ես չպիտի ելույթ ունենամ»,- պատասխանեց Ղազարյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more