▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների»․ Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակի անխուսափելի հետհաշվարկը մեկնարկել է.
Սահմանադրական դատարանի՝ հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել։
Ասում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատգամավորական մանդատներից զրկելու ԿԸՀ որոշումը ՍԴ կողմից ուժի մեջ թողնելը մեծ հիասթափություն է առաջացրել նույնիսկ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» արևմտամետ թևի որոշ առանցքային գործիչների շրջանում։ Սա շատ հետաքրքիր իրողություն է, քանի որ այդ մարդիկ գիտակցում են, որ, անկախ հանգամանքներից, իրենք անբաժանելի մասն են կազմում գործող իշխանական համակարգի և, հետևաբար, կիսում են դրա թե՛ քաղաքական, թե՛ իրավական պատասխանատվությունը։
Ընտրություններն արձանագրեցին մեկ այլ՝ շատ ավելի կարևոր իրողություն. գործող իշխանությունը, թեև պահպանել է առաջատարի դիրքը, զրկված է հասարակության ավելի քան 50%-ի վստահությունից և աջակցությունից։ Այն իշխանությունը, որը վերընտրվելու դեպքում հանրությանը խաղաղություն ու բարեկեցիկ կյանք էր խոստանում, այժմ՝ պաշտոնապես վերարտադրվելուց հետո, բախվել է իր իսկ քաղաքականության հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամին։ Չունենալով այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ գործիքակազմ՝ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների։
Հետևապես, խիստ կարևոր է, որ ձևավորված ընդիմադիր բևեռն ամբողջությամբ իրացնի խորհրդարանական քաղաքական պայքարի իր իրավունքը՝ վերցնելով մանդատները։ Հատկանշական է, որ մանդատներից հրաժարվելու թեզն առանձնահատուկ ոգևորություն է առաջացրել հենց իշխանական ճամբարում, որը շաբաթներ շարունակ ընդիմադիրներին ձևավորվելիք խորհրդարանում սպառնում է «ծեծ ու ջարդով»։ Ուստի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի՝ նախօրեին հնչեցրած այն դիրքորոշումը, թե քաղաքական պայքարը շարունակվելու է և՛ խորհրդարանում, և՛ անհրաժեշտության դեպքում՝ փողոցում, ռազմավարական առումով չափազանց տեղին էր։
Հայաստանում իշխանափոխության օրակարգը շարունակում է մնալ արդիական։ Դա խորապես գիտակցում են թե՛ հանրային վստահությունը զգալի չափով կորցրած իշխանությունը, թե՛ վճռականորեն պայքարի տրամադրված ընդիմությունը, թե՛ կենսամակարդակի բարելավում պահանջող հասարակությունը։
Ժամանակի անխուսափելի հետհաշվարկն արդեն մեկնարկել է, և այն, ի տարբերություն ընտրական գործընթացների, անհնար է կեղծել․․․»։

***

«Ամբողջ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ի հանդեպ բռնության կոչեր, խիրախավորումներ են եղել, այնուհետև բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ ձայնագողությունը. ԿԸՀ-ն լուռ կատարեց Փաշինյանի հրահանգները, ՍԴ-ն՝ վերահաստատեց, իսկ այժմ ԲՀԿ առաջնորդի շուրջը ծավալվում են իրական ռեպրեսիաներ։ Սա չի կարող բացասական գնահատականի չարժանանալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ «Այս ռեպրեսիաներին պետք է վերջ դրվի իշխանափոխության ճանապարհով։ Բոլորի աչքի առջև Նիկոլ Փաշինյանը վեր է ածվում փոքրիկ բռնապետի և պետության դահիճի ցանկությունների դեմն առնելու համար պետք է իշխանափոխություն»,- նշել է նա։

***

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե նույնիսկ էս խայտառակ «թամաշայից» հետո «պարզվի»` Գագիկ Ծառուկյանը ալամ աշխարհի ամենավտանգավոր հարցագործն է, կույրին էլ է տեսանելի, որ սրա միակ պատճառն այն է, որ Ծառուկյանը մասնակցեց ընտրություններին, ոչ թե որ` կլյուչնիկն ուզում է արդարություն հաստատել երկրում։ Մինչև քիթումռութն անարդարության կեղտաջրում ճղփճղփացնողից արդարություն ակնկալել կարող են միայն անմեղսունակները»։

***

«Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի»,- լրագրողներին հայտնել է փաստաբան Սմբատ Մինասյանը՝ հավելելով, որ քննչական գործողությունները շարունակվում են:

***

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են։
Պետք չէ անակնկալի գալ, երբ ընտրություններին զուգահեռ ու ընտրություններից հետո ռեժիմն անցնում է ռեպրեսիաների նոր փուլի։
Ռեժիմին ու նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ՝ առանց Արարատի խորհրդի, առանց Արցախի հիշատակման, առանց Ցեղասպանության ճանաչման, կարճ ասած՝ առանց Անկախության հռչակագրի բովանդակության։
Իսկ ընդդիմության հավաքած 500 հազարից ավել ձայները դրան խանգարում են։
Ռեժիմը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով՝ «Հայաստանն առանց պատմական կաղապարների»։
Ի՞նչ է անում, կամ ի՞նչ ենք անում մենք՝ ընդդիմությունը։
Փողոցային օրինական պայքարի գործիքից չենք օգտվում, կուտակված էներգիան ուղղում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելուն ու հետո զարմանում, որ հերթով բոլորի հետևից գնում են։
Թե բա՝ միջազգային սկանդալ է, որ Օլիմպավանը խուզարկում են։
Այ ձեր ցավը տանեմ՝ միջազգաին կենտրոնների «կոշիկին» չէ, թե ՀՀ-ում քանի հոգու կկալանավորեն։
Օրը ցերեկով ԲՀԿ-ի ստացած 4 տոկոսը ԿԸՀ-ն չեղարկեց, ո՞ր միջազգային կառուցը ծպտուն հանեց։
Նրանց պետք է առանց «պատմական կաղապարների» Հայաստան։
Ես դատապարտել ու դատապարտում եմ ռեժիմի բոլոր ապօրինությունները։
Բայց միայն դատապարտելով հարց չի լուծվում։
Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա։
Բոլոր մտահոգ քաղաքացիներին, ովքեր կասեն՝ բա ինչո՞ւ դուք չեք նախաձեռնում՝ պատասխանեմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մենք չենք ու չենք էլ եղել էս վերջին շրջանում ընդդիմության առաջին ջութակը, ու ռեալ ենք գնահատում մեր հնարավորությունները։
Ավելին. ասել եմ և էլի կասեմ՝ որևէ ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել։
Իսկ ՀՀԿ-ն թե ընտրություններից առաջ, թե ընտրարշավի ընթացքում և թե ընտրություններից հետո ասել է, որ պատրաստ է իր համեստ հնարավորություններով լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ՝ առանց որևէ ամբիցիայի»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more