▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչպիսին է լինելու դեկտեմբերը Հայաստանում

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Դեկտեմբեր ամսին հանրապետության ողջ տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ունենալու ենք ոչ շատ ցուրտ, ոչ` շատ տաք դեկտեմբեր: Տեղումների քանակը բոլոր մարզերում կանխատեսվում է նորմայից ավելի: Ամսվա առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը դեռևս չի նվազի: Օդի ջերմաստիճանի աստիճանաբար կսկսի նվազել ամսվա երկրորդ տասնօրյակից սկսած»:

Ամսվա ընթացքում սպասվող ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանին ծանոթացեք ստորև.

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+130C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-130C (դիտված պատմական նվազագույնը՝ -27...-320C, առավելագույնը՝ +18...+220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

 

 

 

 

 

 

 

 

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -5...-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +2...+70C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -20...-250C (դիտված պատմական նվազագույնը՝ -31...-360C, առավելագույնը՝ +15...+180C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -1...-30C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+100C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -18...-220C (դիտված պատմական նվազագույնը՝ -26...-310C, առավելագույնը՝ +19...+210C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 19-20 մմ):

Տավուշի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+150C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-130C (դիտված պատմական նվազագույնը՝ -15...-200C, առավելագույնը՝ +22...+260C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 21-23 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0...-10C, լեռնային շրջաններում` -5...-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10...+130C, լեռնային շրջաններում՝ 0...+50C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10...-120C, լեռնային շրջաններում` -18...-200C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22...-230C, առավելագույնը՝ +18...+190C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-260C, առավելագույնը՝ +14...+150C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):

 

 

 

 

 

Սյունիքի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +1...+40C, նախալեռնային շրջաններում` -3...-50C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +12...+150C, նախալեռնային շրջաններում՝ +7...+100C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-120C, նախալեռնային շրջաններում` -15...-180C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-180C, առավելագույնը՝ +25...+260C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-300C, առավելագույնը՝ +20...+230C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):

Երևան քաղաք

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -1...+10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+120C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-120C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.80C, առավելագույնը՝ +220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Կարդացեք նաև՝ Դուք ինձ հիմա նենց հարցեր եք տալիս, որ եթե ես դա ասեմ…. Գագիկ Սուրենյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more