▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյուսակը։ Աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից հետո Իսպանիայի հավաքականը վերադարձրել է առաջատարի դիրքը։

Սա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ իսպանացիները հռչակվեցին աշխարհի կրկնակի չեմպիոններ՝ ԱԱ-2026-ի եզրափակիչում 1-0 հաշվով պարտության մատնելով Արգենտինային: Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը վարկանիշային աղյուսակում շրջանցեց արգենտինացիներին՝ բարձրանալով առաջին հորիզոնական: Լավագույն եռյակը շարունակում է եզրափակել Ֆրանսիայի հավաքականը:

Ուշագրավ է, որ աշխարհի առաջնությունում մինչև 1/8 եզրափակիչ հասած Մեքսիկայի ընտրանին 14-րդ հորիզոնականից բարձրացել է 10-րդ տեղ, մինչդեռ Գերմանիայի հավաքականը լքել է լավագույն տասնյակը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մեր ընտրանու դիրքերը ևս փոփոխվել են։ Հայաստանի հավաքականը նահանջել է 2 աստիճանով՝ 105-րդ հորիզոնականից իջնելով 107-րդ տեղ։

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը (հուլիսի 20-ի դրությամբ)․

Իսպանիա — 1995,88 միավոր

Արգենտինա — 1970,37

Ֆրանսիա — 1948,97

Անգլիա — 1922,83

Բրազիլիա — 1804,92

Մարոկկո — 1803,99

Պորտուգալիա — 1787,85

Բելգիա — 1778,36

Նիդերլանդներ — 1775,54

Մեքսիկա — 1754,30

․․․

107․  Հայաստան – 1189․63։

Աղբյուրը՝ Armsport.am։

info@asekose.am/095519696
Սպորտ more