▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրամիությունն ավելի ճկո՞ւն է դարձել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պնդում է, որ Կիևը և Եվրամիությունը որոշել են մոտ ժամանակներում ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը։
Սա հետաքրքիր հայտարարություն է այն իմաստով, որ փաստորեն Բրյուսելում համաձայնել են Ասոցացման պայմանագրի փուլային կամ մաս–մաս ստորագրմանը։
Օրինակ, սեպտեմբերի երեքից հետո՝ Հայաստանի իշխանությունը մոտավորապես նույնն էր առաջարկում Բրյուսելին, սակայն չոր մերժում ստացավ։
Հիմա ստացվում է, որ Եվրամիության ղեկավարությունն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում։
Ի՞նչ է սա՝ վարվող անարդյունավետ քաղաքականության գիտակցում ու վերանայում, թե՞ առանձնահատուկ վերաբերմունք Ուկրաինային։ Հետևություններ անելը դժվար է. հարցի հստակ պատասխանը կտա ժամանակը։

Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more