▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրամիությանը ձգտող Հայաստանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է. Վլադիմիր Ջաբարով

ՌԴ Դաշնության խորհրդի՝ պետական ինքնիշխանության պաշտպանության և Ռուսաստանի ներքին գործերին արտաքին միջամտության կանխարգելման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Եվրամիությանը ձգտող Հայաստանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է։

Նրա խոսքով՝ եվրոպական էլիտաներին Հայաստանը որպես այդպիսին պետք չէ․ նրանց անհրաժեշտ է հերթական ռուսատյաց պետությունը՝ Ուկրաինայի օրինակով, որը մշտապես կսրի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Երևանում այս ամենը հասկանում են, սակայն ապրում են մի տեսակ եվրոպական էյֆորիայի մեջ․ քանի դեռ շարունակվում են ռուսական գազի մատակարարումները ցածր գնով, քանի դեռ Հայկական ատոմային էլեկտրակայանն աշխատում է ռուսական էներգաբլոկներով, իսկ Ռուսաստանում աշխատող հայ աշխատանքային միգրանտներն ամեն ամիս զգալի գումարներ են փոխանցում հայրենիք»,– նշել է Ջաբարովը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more