▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե քաղաքապետարանը սկսի ավտոմոբիլիստներին գնդակահարել` խցանումների հարցը շատ արագ կլուծվի․․․»

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Քաղաքապետ Ավինյանը հայտարարել է, որ խցանումների դեմ պայքարում մտադիր են սահմանափակել ավտոմոբիլների շարժը Երևանի կենտրոնում։

Հասկանալի է, որ խաչմերուկների թողունակությունը բարձրացնող հանգույցների ու էստակադաների կառուցման, մետրոների մոտ կայանատեղիների ստեղծման, շրջանցիկ ճանապարհների ու կամուրջների կառուցման փոխարեն արգելել-սահմանափակելը հեշտ է։

Բայց ես ավելի էժան առաջարկ ունեմ. գնդակահարել ավտոմոբիլիստներին։ Այո-այո, եթե քաղաքապետարանը սկսի ավտոմոբիլիստներին գնդակահարել` խցանումների հարցը շատ արագ կլուծվի։ Փամփուշտի գինն էլ մի 200 դրամ է, թանկ բան չի։

Կա նաև ուրիշ առաջարկ. քանդել փողոցներն ու դրանք դարձնել աներթևեկելի։ Լավ խորը քանդել ու չսարքել, որ միայն ոտքով, ձիով, էշով ու ուղղաթիռով լինի շարժվել... Ինչպես Սարալանջ-Փափազյան-Ավետիսյան խաչմերուկն են արել։

Ի վերջո, կա ևս մի, ավելի նուրբ տարբերակ. արգելել խադավիկներին ու շարունակել վատթարացնել ճանապարհային մակերևույթի որակը։ Շատ շուտով Երևանում քշվող ավտոմոբիլ չի մնա»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more