▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Ֆրանսիան պետք է որևէ մեկից վախենա, դա մենք ենք»․ Լամին Յամալ

Իսպանիայի հավաքականի երիտասարդ աստղ Լամին Յամալը աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիրը նվաճելուց հետո հայտարարել է, որ թիմը պատրաստ է պայքարել մինչև վերջ։ Նրա խոսքով՝ իսպանացիները վստահ են իրենց ուժերին և ցանկանում են հասնել եզրափակիչ։

Յամալը նաև անդրադարձել է մրցաշարում Իսպանիայի առաջին բաց թողած գոլին՝ նշելով, որ այն գրանցվել է խաղի լավագույն հատվածում և չի արտացոլել հանդիպման իրական պատկերը։ Ֆուտբոլիստը վստահեցրել է, որ թիմը միշտ գտնում է հաղթելու ճանապարհը, նույնիսկ եթե չի ցուցադրում ամենագրավիչ ֆուտբոլը։

Կիսաեզրափակչում Իսպանիան կմրցի Ֆրանսիայի հետ։ Յամալը հիշեցրել է, որ Եվրո-2024-ում հենց իսպանացիներն էին դուրս թողել ֆրանսիացիներին և ընդգծել, որ եթե կա մեկը, որից Ֆրանսիան  պետք է վախենա, ապա ապա դա նրանք են։

«Իմ կարծիքով՝ միմյանց դեմ խաղալու են աշխարհի երկու լավագույն հավաքականները, և մենք ընդհանրապես չենք վախենում», - ասել է 18-ամյա ֆուտբոլիստը։

info@asekose.am/095519696
Սպորտ more