▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին նշել է, թե որ թիմին կցանկանար տեսնել աշխարհի գավաթը նվաճած, եթե Արգենտինան չկարողանա պաշտպանել 2022-ին նվաճած տիտղոսը։

«Հույս ունեմ, որ մենք դարձյալ կնվաճենք տիտղոսը։ Սա իմ մշտական պատասխանն է, քանի որ Արգենտինան իմ երկիրն է, իմ ժողովուրդը, և մեր թիմը ինձ համար վեր է ամեն ինչից։ Բայց եթե Արգենտինան չկարողանա հաղթել այս առաջնությունում, կցանկանայի, որ Պորտուգալիան եւ Ռոնալդուն նվաճեին աշխարհի գավաթը։

Ես մեծ հարգանք ունեմ Ռոնալդուի նկատմամբ։ Անհավանական է նրա արածը ֆուտբոլի համար։ Մենք երկար տարիներ մրցակցել ենք, բայց հարգանքը միշտ եղել է։ Ես գիտեմ, թե ինչ մեծ նշանակություն կունենար Ռոնալդուի և Պորտուգալիայի համար հաղթանակն այս առաջնությունում։ Ռոնալդուն ֆուտբոլին տվել է ամեն ինչ, և հաղթանակն աշխարհի առաջնությունում անհավանական պատմությունն ավարտելու հրաշալի վերջակետ կլիներ։ Բայց իմ կիզակետում միայն Արգենտինան է։ Նպատակ ու երազանք է դարձյալ հաղթելը»,- Մեսիի խոսքը մեջբերում է CNN-ը։

Խմբային փուլի առաջին տուրում Արգենտինան Մեսիի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով հաղթել է Ալժիրին, Պորտուգալիան 1:1 հաշվով է խաղացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի հետ։

info@asekose.am/095519696
Սպորտ more