Դարերի բերումով հայ ժողովուրդը ստեղծել է բարոյահոգեբանական, հասարակական, միջանձնային հարաբերությունների իռացիոնալ մի միջավայր, որը կաշկանդում է իր իսկ արդյունավետ զարգացումը, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում սպառնում սեփական անվտանգությանը: Լուծման ռացիոնալ առաջարկները, ինչպես նշվել է սույն գրքի այլ հատվածներում, դժվար թե ի զորու լինեն շտկել իրավիճակը պահանջվող ժամկետում: Հարկավոր է ունենալ իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ: Եվ որպես այդպիսին ներկայանում է կոնսերվատիվ հեղափոխության իրականացումը` գրեթե այլընտրանք չունենալով: Այս հեղափոխության դեպքում, ինչպես արդեն ասվել է, հասարակությունը ժամանակի մեջ ոչ թե առաջ է գնում, այլ` ետ դեպի իր անցյալի որևէ հերոսական, ընդօրինակման արժանի փուլը: Եվ խոսքն ամենևին ամբողջական վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա է ոչ թե կոնկրետ պատմական կացութաձևը, այլ համամարդկային արժեք ունեցող սկզբունքների համակարգը:
Կոնսերվատիվ հեղափոխության իրականացումն ամենևին դյուրին չէ, բայց և սույն գրքում բերված օրինակներն ապացուցում են այդ մեթոդի ոչ ուտոպիական լինելը:
Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի Նվիրյալների խումբը, որի կազմում դասական քաղաքագետներից բացի պարտադիր ընդգրկվելու են և խմբի հիմքն են կազմելու ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ,
- հստակորեն ձևակերպի լուծման կարիք զգացող, հասարակության առջև ծառացած ԽՆԴԻՐԸ, որի կարգավորումը կհանգեցնի ազգային վերափոխման,
- ընդունի, որ մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը և համապատասխան ազդման (ոչ ստանդարտ) համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է մարդու մոտ գրգռել նրա պատմության այս կամ այլ շրջանի «գենային կոդը»,
- պարզի, թե մեր պատմության հերոսական ո՞ր շրջանը կարելի է համարել վերականգնման արժանի , վեր հանի այդ ժամանակվա արժեքային համակարգը,
- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ մասին ունեցած բավարար տեղեկությունների հիման վրա մշակի ԳԵՐնպատակ, որը կլինի ներդաշնակ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՆ և որին ձգտելու ճանապարհին հասարակությունը կլուծի իր առջև դրված ԽՆԴԻՐԸ,
- գիտակցի, որ մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում ներկա, պարզունակ դրսևորումներով և որ մարդու հոգու ԳԱՂՏՆԻ ՈՒԺԻ բանալին գտնելու դեպքում կարելի է անճանաչելիորեն կերպափոխել նրան,
- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՑ և ԳԵՐնպատակից ելնելով` սահմանի ազգի համար համամարդկային առաքելություն, որի առկայությունն արմատապես կփոխի հայի վերաբերմունքն իր ազգակցի հանդեպ և վերջինս բնազդային ՙթշնամուց՚ կվերածվի գաղափարակրի և զինակցի` մեծ իդեալին հասնելու ճանապարհին,
- մշակի մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար (հանրային գիտակցության խաթարված լինելու պատճառով) նախատեսված Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգ, որը նպատակ կունենա արթնացնել նրա գենային հիշողությունը:
Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացրած այլ ժողովուրդների վերը ներկայացված փորձը հաշվի առնելով, ցանկալի է, որ Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգն իր մեջ ներառի`
- Արտառոց հատկանիշներով օժտված, Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ Առաքելակիր-առաջնորդի(ների) կայացումը,
- հանրության մոտ Առաքելակիր-առաջնորդի սպասման ձևավորումը, առաջնորդ, ով կվերադարձնի հերոսական հին շրջանը,
- հայրենիքի սրբացված ընկալման հաստատումը հանրության մոտ,
-վեհության դրդող ծագումնաբանական տեսության մատուցումը,
- հայկական ավետարանի կազմումը` կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխությունների իրականացմամբ,
-հայկական էպոսի և բանահյուսության մյուս դրսևորումների մեջ առկա գաղտնիքների պարզումը և քաղաքականության գործիքները դրանցով շաղախումը,
- հայկական էպոսի, լեգենդների, հերոսական պատումների հանրամատչելի տարբերակների ստեղծումը և տարածումը,
- հերոսական հին շրջանի հանդեպ կարոտի առաջացումը,
- հայի բարոյական կոդեքս-կանոնագրքի կազմումը,
- հանրությանն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին (եթե անհրաժեշտությունը կա) և արտաքին թշնամու կերպարի ձևավորումը,
- ազդու կարգախոսների ստեղծումը,
- ազգը միավորող թագավորների, հերոս հայորդիների կերպարների ստեղծումը,
-ազդման ոչ ստանդարտ մեթոդներին տիրապետող հռետորների ձևավորումը,
-ժողովրդական զանգվածներին ոգևորող, նրանց գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթ-քարոզչամիջոցի ստեղծումը,
- ենթագիտակցության վրա շռնդալից ազդեցության ունեցող, գիտակցությունը շրջանցող երաժշտության (համակարգի) ստեղծումը,
- հանրային գիտակցության վրա ազդող ծեսերի, տոների ստեղծումը,
- մոգական խորհրդանիշների ստեղծումը,
- հասարակության ոգևորումը նրա դրական հատկանիշների ներկայացմամբ,
- հաշվի առնելով հայի զգացմունքային լինելը` դեպի նրա սիրտ տանող «ճանապարհի» հայտնաբերումը,
- խստագույն կանոնակարգով առաջնորդվող էլիտայի ձևավորումը,
-- համապատասխան հասարակական Շարժման ստեղծումը,
հասարակական աջակցությունն ապահելու նպատակով Շարժման արտաքին գործունեության կառնավալային պրակտիկայի կիրառումը,
- Շարժումը հանրությանը որպես ուժի կրողի ներկայացումը և այլն:
Օգտակար կարող է լինել Շարժումն ա’յն մարզի կամ շրջանի ներկայացուցիչների ղեկավարմանը հանձնելը, որի բնակիչներն արդարության, պետականության ընկալման առումով առավել պիտանի են:
Այս խնդիրները լուծելուն զուգընթաց անհրաժեշտ է իրականացնել հասարակության կազմակերպում ներքևից, քանի որ մեր հանրությունն իր պատմության պատճառով որպես սոցիում գոյություն չունի և այն իրենից միայնակ անհատների բազմություն է ներկայացնում: Հանրությանը հարկավոր են փոքրիկ հաղթանակներ, որոնց ձեռքբերման ճանապարհին մարդիկ կհամոզվեն, որ երկրում իրենցից ինչ-որ բան կախված է և հավաքանությունն իսկապես իրենից ուժ է ներկայացնում: Առանձին խմբերի, շերտերի, դասերի համախմբումը կարելի է իրականացնել մասնագիտական (արհմիութենական), սոցիալական, իրավական խնդիրների շուրջ` Նվիրյալների աչալուրջ կառավարման ներքո, որպեսզի համախմբման փորձերը չձախողվեն և պատճառ չդառնան նոր հուսալքությունների:
Պեպանյան Արծրուն «Կոնսերվատիվ հեղափոխություն» , 2007
Ելքի տարբերակ. հեռու մնացեք հեշտ լուծում առաջարկողներից
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


