▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին անջատ է պետությունից, հոգևորականնե՞րն էլ են անջատ

Շիրակի թեմի առաջնորդին Մաքսային միությանն անդամակցելու եւ դրա արդյունքում ինքնուրույնության հնարավոր կորստի մասին հարց են տալիս, ասում է՝ ես իրավասու չեմ գնահատականներ տալ: 

Ինձ դա հաճախ է հետաքրքրել. մեր հոգևորականները իրենց ՀՀ քաղաքացի չեն զգո՞ւմ: Իրենք քաղաքացիական դիրքորոշում չունե՞ն պետության համար կարեւոր որեւէ հարցի վերաբերյալ:

Կապ չունի, արտաքին, թե ներքին, խնդիր է: Հասկացանք, որ եկեղեցին անջատ է պետությունից, հոգեւորականնե՞րն էլ են անջատ: Իրենց պետությունը չի՞:

Ինչի՞ Մաքսային միության, գազի գների, կամ թեկուզ Եվրամիության մասին իրավասու չեն խոսել, իսկ ահա հայի տեսակի, աղանդների մասին մասին խոսք է գնում, այստեղ արդեն իրավասու են, իրավասու լինելուց մի բան էլ դենը:

Մհեր Ղալեչյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more