▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք չեք կարող այդ վիժվածքներից պատգամավոր «գողանալ», իսկ այ ձեր մեջ գեղամնազարյաններ լինելու են». Մեսրոպ Եղիազարյան

Վերլուծաբան Մեսրոպ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում հիշեցնում է` 2021-ից մինչև այսօր ինչ է կատարվել քաղաքական դաշտում և ինչ է կատարվում հիմա. «2021-ին վերցրեցին մանդատները, որպեսզի հեռացնեն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Արտակարգ գիտեին, որ իրենք դա չեն կարող անել, այնտեղից մարդ գողանալ, իրենց թիմ մարդ տեղափոխել իրենք չեն կարող: Որովհետև այդ վիժվածքներն իրար հետ կապված են այնպիսի այլասերվածությամբ, որ ամեն մեկի վրա կա կոմպրոմատ: Ես ձեզ բաց եմ ասում, որովհետև դրանք այդ տեսակի տականքներ են: Եկան, հասցրեցին 2026 թիվ: Քանի տարի գոռում էինք` դավաճանի օրակարգով չեն գնում ընտրությունների: Հիշեցնեմ ձեզ, պարոնայք ընդդիմադիրներ` 2021 թվականի: Դուք հիշո՞ւմ եք 2022 թվականի դիմադրության շարժը, էդ ո՞ւմ էիք դիմադրում, ժողովրդի ցասումի՞ն: Ժողովուրդը դուրս եկավ, դուք ի՞նչ արեցիք` ոչ մի բան: Դիմադրում էիք ժողովրդի ցասումին, սառեցնում էիք ժողովրդի էներգիան: Որից հետո ձեր կատարած այդ քայլերից հետո ժողովուրդը թքած ուներ ամեն ինչի վրա: Դուք ասացիք` գնում ենք ԱԺ մեր օրակարգով: Հասաք նրան, որ Նիկոլը հոկտեմբերին Պրահայում ասաց` Արցախն Ադրբեջան է: Դրանից հետո ի՞նչ արեցիք դուք` ոչինչ, մենք այդ բանն իմացանք միայն ռուսական լրատվականներից ու Հրանտ Բագրատյանից: Դրանից հետո` Արցախի շրջափակումը: Արցախը հանձնվեց, դուք ի՞նչ արցեիք` ոչինչ: Սրբազան շարժման ժամանակ, որ այդքան ժողովուրդ էր դուրս եկել, դուք դուխ տվեցիք ու ի՞նչ արեցիք` ոչինչ: Անգամ իմփիչմենթի փորձ չարեցիք: Հիմա գնում եք մանդատներ վերցնելու: Ո՞նց կարելի ա ձեզ հավատալ: Դավաճանի օրակարգով գնում եք ընտրությունների, դավաճանական դատավճիռը սահմանադրական դատարանի ընդունում եք և գնում եք մանդատներ վերցնելու: Ի՞նչ եք ուզում ասել` նորից ժողովո՞ւրդն է մեղավոր, երբ որ 450 հազար կեղծիք է եղել: Էդ ո՞ր ժողովրդի մասին եք խոսում, էն բնակչության, որ տարված է ու սրանց ձա՞յն է տալիս: Իսկ դուք չե՞ք մտածում ազգի էլիտայի մասին, որ ձեզ 500 հազար ձայն է տվել: Իսկ դրա տված ձայների 450 հազարը կեղծիք է եղել. դուք ի՞նչն եք լեգիտիմացնում, դուք գնում եք ԱԺ դրանից պատգամավոր «գողանալո՞ւ»: Դուք չեք կարող, որովհետև դրանք իրար հետ այնպիսի կոմպրոմատներով են կապված, որ երբեք չեն թողնի` թռնեն: Էն 2 բիձուն էիք ասում, վերջում էն մի հարիֆի գլխին լավ սարքեցին, խայտառակ բաներ գրեցին, ինչի՞ մասին ա խոսքը: Դուք մտածում եք, որ ձեր մեջ գեղամնազարյաններ չե՞ն լինելու, լինելու են: Ձեզ բաց եմ ասում` Ալիևից կուզի 60 միլիոն դոլար, 6 հոգի ա պետք` մարդ ա 10 միլիոն դոլար կտա, չնայած էդ էլ ա շատ դրանց համար: Այս վիժվածքն այն դրության մեջ է, որ հիմա ամեն ինչի կգնա, իսկ դուք գնում եք` դա լեգիտիմացնելու: Դուք ինչո՞վ եք պահելու փողոցը, դուք ո՞նց եք փողոց պահելու»:

 ***

Վերլուծաբան Մեսրոպ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում դիմում է մանդատները վերցնելու որոշում կայացրած ընդդիմությանը. «Այն պետությունները, որ չեն շնորհավորել սրան (Նիկոլ Փաշինյանին-խմբ.), դուք դրանց էլ եք քցում: ՌԴ-ն չի շնորհավորել, Չինաստանը չի շնորհավորել. ընդունելով մանդատները` դուք լեգիտիմացնում եք այդ ԱԺ-ն: Դուք էս ի՞նչ եք անում, դուք քաղաքական ճգնաժամ ստեղծելու տեղը գնում եք` մանդատակի՞ր դառնաք:

Սամվել Կարապետյան, խնդրում եմ` մի′ թույլ տուր քեզ փչացնեն: Դու կեղտոտված քաղաքական գործիչ չես, մաքուր տղա ես, մտել ես այս քաղաքականության մեջ, այս պոռնիկ քաղաքականության մեջ, որը կատարվում է Հայաստանում: Մի′ թույլ տուր, մնա ուժեղ դիրքերումդ, կանգնենք «նասմերծ» կողքդ, ուժդ մի′ կորցրու, մի′ խաբնվիր սրանց, սրանք սուտ քաղաքական գործիչներ են: Սա պետք է վերածվի ազգային ազատագրական շարժման, մենք իրավունք չունենք Հայաստանը կորցնելու»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more